Գրիգոր Մինասյան
Գրիգոր Մինասյան | ||
| ||
---|---|---|
2022 հունվար - դեկտեմբեր | ||
| ||
2022 թվականի դեկտեմբերի 26-ից - 2024 հոկտեմբերի 2 | ||
Կուսակցություն՝ | անկուսակցական | |
Գիտական աստիճան՝ | իրավաբանական գիտությունների թեկնածու | |
Մասնագիտություն՝ | իրավաբան, փաստաբան | |
Ծննդյան օր | դեկտեմբերի 23, 1983 (40 տարեկան) | |
Քաղաքացիություն | Հայաստան |
Գրիգոր Արայի Մինասյան (դեկտեմբերի 23, 1983), հայ իրավաբան, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախկին նախարար[1] (2022-2024թթ.)։ 2022 հունվար-դեկտեմբեր ամիսներին զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնը։ 2012-2022 թվականներին եղել է «AM» իրավաբանական ընկերության կառավարիչ բաժնետերը։ 2014-2022 թվականներին հանդիսացել է Եվրոպական հանրային իրավունքի կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը[2][3][4][5][6]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-2000 թվականներին Մինասյանը սովորել է Երևանի Ալեքսանդր Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում։ 2000-2005 թվականներին սովորել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավագիտության ֆակուլտետում և գերազանցությամբ ավարտել, իսկ 2005-2008 թվականներին սովորել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։
2008 թվականին Մինասյանը պաշտպանել է գիտական թեզը և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2003-2004 թվականներին Մինասյանը որպես իրավաբան աշխատել է մասնավոր ընկերությունում։
2004 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում՝ զբաղեցնելով տնօրենի իրավական հարցերով օգնականի, այնուհետև՝ իրավաբանական գծով տնօրենի տեղակալի պաշտոնները։
2008 թվականից մինչև 2020 թվականը եղել է «Արդարադատություն» ակադեմիական ամսագրի գլխավոր խմբագիր։
2009-2010 թվականներին Մինասյանը աշխատել է որպես ՀՀ արդարադատության նախարարության Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ կապերի վարչության պետ։ Միաժամանակ աշխատել է «Հայաստանի Հանրապետության ԱՆ իրավաբանական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավաբանական քոլեջում որպես դասախոս և մինչև 2011 թվականը ղեկավարել է իրավագիտության ամբիոնը։
2011-2012 թվականներին «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ում զբաղեցրել է փորձագետ-իրավախորհրդատուի պաշտոնը, այնուհետև փոխադրվել տնօրենի իրավական հարցերով խորհրդականի պաշտոնին:
2011-2022 թվականներին Մինասյանը Հայաստանի Հանրապետության պաշտոնական ներկայացուցիչն էր Աթենքում գտնվող Հանրային իրավունքի եվրոպականկազմակերպությունում (EPLO)։
2012 թվականին աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում որպես իրավական վերլուծության վարչության պետ։
2012 թվականից Մինասյանը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ է։
2013 և 2018 թվականներին ընտրվել է Երևանի ավագանու անդամ[7]։
2012-2022 թվականներին եղել է «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ տնօրենը։
2014-2022 թվականներին հանդիսացել է Հանրային իրավունքի եվրոպական կազմակերպության (EPLO) երևանյան մասնաճյուղի տնօրենը։
2022 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին հանդիսացել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
2022 թվականի դեկտեմբերի 26-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։
2024 թվականի սեպտեմբեր ամսին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նախաձեռնել էին Մինասյանին արդարադատության նախարարի պաշտոնից պաշտոնանկ անելու նպատակով ստորագրահավաք։ 2024 թվականի հոկտեմբերի 1-ին Գրիգոր Մինասյանը հրաժարական է տալիս արդարադատության նախարարի պաշտոնից, և ազատվում պաշտոնից 2024 թվականի հոկտեմբերի 2-ին։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինասյանը պրոֆեսոր Արա Մինասյանի որդին է, Երևանի նախկին քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի թոռը, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանի եղբայրը։
Գրիգոր Մինասյանն ամուսնացած է, ունի երեք դուստր[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Գրիգոր Մինասյանը նշանակվեց արդարադատության նախարար». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 27-ին.
- ↑ «Grigor Minasyan - Graphic Chart of the Structure - Ministry». www.moj.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «AM Law Firm». www.am.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «EUROPEAN PUBLIC LAW ORGANISATION - International Organizations». www.mfa.am. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ «EPLO | EUROPEAN PUBLIC LAW ORGANIZATION». www1.eplo.int. Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին.
- ↑ Հարցազրույց Գրիգոր Մինասյանի հետ (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին
- ↑ «Council of the Elders». www.yerevan.am.
- ↑ Առանց թեմայի. Գրիգոր Մինասյան (անգլերեն), Վերցված է 2022 թ․ հունվարի 18-ին