Գրիգոր Ղոնջեյան
Արտաքին տեսք
Գրիգոր Ղոնջեյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1959 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | դեկտեմբերի 10, 2009[1] (50 տարեկան) |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Գրիգոր Կարպիսի Ղոնջեյան, (մայիսի 1, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 10, 2009[1]), Հայաստանի պետական և քաղաքական գործիչ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
- 1990 թ. մասնակցել է Յորքի (Կանադա) համալսարանի ադմինիստրատիվ ֆակուլտետի կողմից ROYAL BANK OF CANADA-ում կազմակերպված դասընթացներին։
- 2006 թ. մասնակցել է Բրեդֆորդի (Անգլիա) Միջազգային զարգացման կենտրոնի եռամսյա «Պետական կառավարման և տնտեսական ռեֆորմներ» դասընթացին։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980-1990 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնի կրտսեր գիտական աշխատող, ասիստենտ, ավագ գիտական աշխատող։
- 1990-1992 թթ. - «Մասիս» առևտրային բանկի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։
- 1992-1994 թթ. - «Մենուա» ապահովագրական ընկերության որպես տնօրեն, խորհրդի նախագահ։
- 1994-2001 թթ. - «Հայագրոբանկ» ՓԲԸ բաժնի պետ, կառավարչության պետ, դեպարտամենտի պետ-բանկի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ։
- 2002-2003 թթ. - «Անելիք» բանկի վարչության նախագահի խորհրդական։
- 2002-2009 թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում «Բանկային գործ» առարկայի դասախոս։
- 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր Միավորված աշխատանքային կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՄԱԿ խմբակցության անդամ։
- 2007 թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԿԲ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։
- 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ մինչև 2009 թվականի օգոստոսի 31-ը պաշտոնավարման ժամկետով[2]։
- 2009 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[3]։
- 2008-2009 թթ. - «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
- Եղել է ՀՀ կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչը Միջկառավարական՝ Հայ-ռուսական, Հայ-ուկրաինական, Հայ-լիբանանյան, Էներգախնայողության հանձնաժողովներում, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում։
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։
Նախորդող Վաչե Գաբրիելյան |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Գրիգոր Ղոնջեյան 2 հուլիսի 2008 թ. - 10 դեկտեմբերի 2009 թ. |
Հաջորդող Աշոտ Մկրտչյան |
|