Աշոտ Մկրտչյան (պետական գործիչ)
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մկրտչյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Մկրտչյան (այլ կիրառումներ)
| Աշոտ Գագիկի Մկրտչյան | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 11, 1959 (66 տարեկան) |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Աշոտ Գագիկի Մկրտչյան (սեպտեմբերի 11, 1959), հայ պետական գործիչ, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976-1981 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։
- Վերապատրաստվել է Վիեննայում, Կիևում, Ցյուրիխում, Ամստերդամում, Վաշինգտոնում կազմակերպված դասընթացներում։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1983-1987 թթ. - աշխատել է շինարարական կազմակերպություններում որպես ինժեներ-շինարար։
- 1987-1995 թթ. - աշխատել է «Հայարդնախագիծ» ինստիտուտում որպես ավագ մասնագետ-կոնստրուկտոր։
- 1995-2010 թթ. - աշխատել է ՀՀ կենտրոնական բանկում որպես տնտեսական հետազոտությունների վարչության մասնագետ, ավագ մասնագետ, բաժնի պետ, ապա՝ դրամավարկային քաղաքականության վարչության պետ։
- 2010 թ. փետրվարի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ մինչև 2014 թվականի սեպտեմբերի 1-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
- 2014 թ. օգոստոսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[2]։
Ամուսնացած չէ։
| Նախորդող Գրիգոր Ղոնջեյան |
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Աշոտ Մկրտչյան 26 փետրվարի 2010 թ. - |
Հաջորդող ներկայումս պաշտոնավարում է |