Գրիգոր Ղոնջեյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գրիգոր Ղոնջեյան
Ծնվել էմայիսի 1, 1959(1959-05-01)
Մահացել էդեկտեմբերի 10, 2009(2009-12-10) (50 տարեկանում)
Ազգությունհայ
ԿրթությունՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
Մասնագիտությունտնտեսագետ

Գրիգոր Կարպիսի Ղոնջեյան, (մայիսի 1, 1959, Երևան - դեկտեմբերի 10, 2009, Երևան), ՀՀ պետական և քաղաքական գործիչ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980 թ. ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։
  • 1990 թ. մասնակցել է Յորքի (Կանադա) համալսարանի ադմինիստրատիվ ֆակուլտետի կողմից ROYAL BANK OF CANADA-ում կազմակերպված դասընթացներին։
  • 2006 թ. մասնակցել է Բրեդֆորդի (Անգլիա) Միջազգային զարգացման կենտրոնի եռամսյա «Պետական կառավարման և տնտեսական ռեֆորմներ» դասընթացին։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1980-1990 թթ. - Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի կառավարման և աշխատանքի էկոնոմիկայի ամբիոնի կրտսեր գիտական աշխատող, ասիստենտ, ավագ գիտական աշխատող։
  • 1990-1992 թթ. - «Մասիս» առևտրային բանկի բաժնի պետ, վարչության պետի տեղակալ։
  • 1992-1994 թթ. - «Մենուա» ապահովագրական ընկերության որպես տնօրեն, խորհրդի նախագահ։
  • 1994-2001 թթ. - «Հայագրոբանկ» ՓԲԸ բաժնի պետ, կառավարչության պետ, դեպարտամենտի պետ-բանկի տնօրեն, գլխավոր գործադիր տնօրեն-վարչության նախագահ։
  • 2002-2003 թթ. - «Անելիք» բանկի վարչության նախագահի խորհրդական։
  • 2002-2009 թթ. - Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում «Բանկային գործ» առարկայի դասախոս։
  • 2003 թ. մայիսի 25-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի 3-րդ գումարման պատգամավոր Միավորված աշխատանքային կուսակցության համամասնական ընտրացուցակով։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։ ՄԱԿ խմբակցության անդամ։
  • 2007 թ. օգոստոսի 1-ին ՀՀ ԿԲ նախագահի հրամանով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի խորհրդական։
  • 2008 թ. հուլիսի 2-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ մինչև 2009 թվականի օգոստոսի 31-ը պաշտոնավարման ժամկետով[1]։
  • 2009 թ. օգոստոսի 31-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով[2]։
  • 2008-2009 թթ. - «Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։
  • Եղել է ՀՀ կենտրոնական բանկի լիազոր ներկայացուցիչը Միջկառավարական՝ Հայ-ռուսական, Հայ-ուկրաինական, Հայ-լիբանանյան, Էներգախնայողության հանձնաժողովներում, Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամում։

Ամուսնացած էր, ուներ երեք երեխա։

Նախորդող
Վաչե Գաբրիելյան
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ
Գրիգոր Ղոնջեյան

2 հուլիսի 2008 թ. - 10 դեկտեմբերի 2009 թ.
Հաջորդող
Աշոտ Մկրտչյան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]