Գրիգոր Լուսավորչի հուշարձան (Վատիկան)
Արտաքին տեսք
Գրիգոր Լուսավորչի հուշարձան (Վատիկան) | |
---|---|
Սուրբ Գրիգոր Լուսավորչի հուշարձանը Սուրբ Պետրոսի տաճարի ճակատին | |
Ստեղծում | 2005 |
Երկիր | Վատիկան |
Քաղաք | Սուրբ Պետրոսի տաճար |
Շինության ձև | Հուշարձան |
Ներկա վիճակ | Կանգուն |
Statues of Gregory the Illuminator in the Vatican City Վիքիպահեստում |
Գրիգոր Լուսավորչի հուշարձան (իտալ.՝ Statua di San Gregorio Illuminatore), գտնվում է Վատիկանի հյուսիսային բակում, Սուրբ Պետրոսի տաճարի արտաքին որմնախորշերից մեկում։ Տեղադրվել է 2005 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայ Առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի արձանը օծել է Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը 2005 թվականի հունվարի 19-ին։ Հուշարձանը կանգնեցվել է Հայաստանում քրիստոնեության որպես պետական կրոն հռչակման 1700-ամյակի առթիվ[1]։ Մարմարե քանդակն ունի 5,7 մետր երկարություն, 26 տոննայից ավելի քաշ։ Հուշարձանի բացման արարողությանը մասնակցել է հայ կաթոլիկ եկեղեցու պատրիարք-կաթողիկոս կիլիկիացի Ներսես Պետրոս ԺԹ Թամրունին[2][3]։
Հեղինակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանսահայ քանդակագործ՝ Խաչիկ Ղազանչյան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «10 հայկական հուշարձաններ աշխարհում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ «Գրիգոր Լուսավորչի արձան». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- ↑ Հռոմի պապը Վատիկանում օծել է Գրիգոր Լուսավորչի արձանը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գրիգոր Լուսավորչի հուշարձան (Վատիկան) կատեգորիայում։ |