Jump to content

Գրեգ Սեմենզա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գրեգ Սեմենզա
անգլ.՝ Gregg L. Semenza
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1956(1956-07-12) (68 տարեկան)
ԾննդավայրՖլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՓենսիլվանիայի համալսարանի Փերելմանի անվան բժշկական դպրոց, Հարվարդի համալսարան և Դյուքի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Մասնագիտությունհամալսարանի դասախոս և բժիշկ
ԱշխատավայրՋոնս Հոփքինսի համալսարան
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա
 Gregg L. Semenza Վիքիպահեստում

Գրեգ Լեոնարդ Սեմենզա (անգլ.՝ Gregg Leonard Semenza, հուլիսի 12, 1956(1956-07-12), Ֆլաշինգ, Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), մանկաբույժ և Ջոն Հոփկինսի բժշկական դպրոցի գենետիկական բժշկության պրոֆեսոր։ Նա աշխատում է որպես բջջային ճարտարագիտության ինստիտուտի անոթային ծրագրի տնօրեն[5]։ Նա 2016 թվականին Ալբերտ Լասկերի մրցանակի դափնեկիր է ֆունդամենտալ բժշկական հետազոտությունների համար[6]։ Նա հայտնի է HIF-1-ի հայտնաբերմամբ, որը թույլ է տալիս քաղցկեղի բջիջներին հարմարվել թթվածնով աղքատ միջավայրերին։ Նա, 2019 թվականի ֆիզիոլոգիայի կամ բժշկության Նոբելյան մրցանակը՝ «բացահայտումների համար, թե ինչպես են բջիջները զգում և հարմարվում թթվածնի հասանելիությանը», կիսել է Ուիլյամ Քեյլին կրտսերի և Պիտեր Ռատկլիֆի հետ[7][8]։ Սեմենզան տասը հետազոտական աշխատանք է հետ կանչել կեղծված տվյալների պատճառով[9]։

Սեմենզան ծնվել է 1956 թվականի հուլիսի 12-ին[10], Նյու Յորքի Ֆլաշինգ քաղաքում; նա և իր չորս քույրերն ու եղբայրները մեծացել են Նյու Յորքի Վեսթչեսթեր կոմսությունում[11]։

Կրթություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեմենզան մեծացել է Նյու Յորքի Վեսթչեսթեր կոմսությունում և հաճախել է Վաշինգտոն Իրվինգի միջնակարգ դպրոցը Թարիթաունում, Նյու Յորք։ Այնուհետև նա հաճախել է Sleepy Hollow High School-ը, որտեղ եղել է ֆուտբոլային թիմի կիսապաշտպան և այն ավարտել է 1974 թվականին[11]։ Որպես Հարվարդի համալսարանի բակալավրիատի ուսանող, նա ուսումնասիրել է բժշկական գենետիկան և քարտեզագրել 21-րդ քրոմոսոմի գեները[11]։ Փենսիլվանիայի համալսարանում իր PhD-ի համար նա հաջորդականությամբ դասավորեց գեները, որոնք կապված են ռեցեսիվ գենետիկ խանգարման՝ բետա-թալասեմիայի հետ[11][12][13]։ Սեմենզան հետագայում ավարտեց իր մանկաբուժական օրդինատուրան Դյուկի համալսարանում[14], իսկ հետդոկտորական ասպիրանտուրան անցավ Հոփկինսի համալսարանում[11]։ Դոկտորականը պաշտպանելուց հետո, Սեմենզան դարձավ Ջոնս Հոփկինսի Բջջային ճարտարագիտության ինստիտուտի Անոթային ծրագրի հիմնադիր տնօրենը[11]։

Հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Նկարազարդում․ ինչպես են բջիջները զգում և հարմարվում թթվածնի հասանելիությանը

Ջոնս Հոփքինսի համալսարանում հետդոկտորանտ լինելու ժամանակ Սեմենզան զբաղված էր տրանսգենային կենդանիների գենի արտահայտության գնահատմամբ՝ պարզելու, թե ինչպես է դա ազդում էրիթրոպոետինի (EPO) արտադրության վրա, որը հայտնի է որպես մարմնի հիպոքսիայի կամ արյան մեջ թթվածնի ցածր մակարդակին արձագանքելու միջոցների մաս։ [15]

Սեմենզայի հետազոտությունները համընկնում էին Ուիլյամ Քեյլինի և Փիթեր Ռատկլիֆի հետազոտության հետ, որը հանգեցրեց դեղամիջոցների ստեղծմանը, որոնք օգնում են հիվանդների մոտ կարգավորել անեմիան և երիկամային անբավարարությունը[16]։

Հետադարձումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Սեմենզան Biochemical Journal-ից հետ է կանչել Նաոկի Մորիի (և այլ համագործակիցների) հետ համահեղինակված մեկ հոդված, իսկ 2022 թվականին հետ է կանչել PNAS-ից չորս հոդված[17]։ 2022 թվականի դրությամբ PubPeer-ում Սեմենզայի համահեղինակված 52 հոդվածներում պատկերների ամբողջականության վերաբերյալ մտահոգություններ են արտահայտվել։ Սա հանգեցրել է այն ամսագրերի հետաքննությունների, որտեղ հայտնվել են այս հոդվածները, ինչը հանգեցրել է բազմաթիվ շտկումների, մերժումների և անհանգստության արտահայտման[18]։

2023 թվականին, հոդվածմեր են հետ կանչվել PNAS-ից[19] և Oncogene-ից[20]։

2023 թվականի դրությամբ Սեմենզան տվյալների կեղծման, պատկերների ոչ պատշաճ մանիպուլյացիայի և/կամ կրկնօրինակման պատճառով իր 10 հետազոտական հոդվածները հետ է կանչել[21][22][23]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://laskerfoundation.org/award/basic/
  2. The Stanley J. Korsmeyer Award
  3. https://www.societyforpediatricresearch.org/past-award-recipients/#toggle-id-4
  4. The Nobel Prize in Physiology or Medicine 2019Nobel Foundation, 2019.
  5. «Gregg L. Semenza, M.D., Ph.D.».
  6. Foundation, Lasker. «Oxygen sensing – an essential process for survival – The Lasker Foundation». The Lasker Foundation.
  7. «The Nobel Prize in Physiology or Medicine 2019». NobelPrize.org (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 7-ին.
  8. Kolata, Gina; Specia, Megan (2019 թ․ հոկտեմբերի 7). «Nobel Prize in Medicine Awarded for Research on How Cells Manage Oxygen – The prize was awarded to William G. Kaelin Jr., Peter J. Ratcliffe and Gregg L. Semenza for discoveries about how cells sense and adapt to oxygen availability». The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 8-ին.
  9. Kincaid, Author Ellie (2023 թ․ հոկտեմբերի 2). «Nobel Prize winner Gregg Semenza tallies tenth retraction». Retraction Watch (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: |first= has generic name (օգնություն)
  10. «Gregg L. Semenza: Facts». nobelprize.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 9-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Ahmed, Farooq (2010 թ․ օգոստոսի 17). «Profile of Gregg L. Semenza». Proceedings of the National Academy of Sciences of the United States of America. 107 (33): 14521–14523. Bibcode:2010PNAS..10714521A. doi:10.1073/pnas.1009481107. PMC 2930469. PMID 20679204.
  12. «Johns Hopkins geneticist Gregg Semenza wins Lasker Award for insights into how cells sense oxygen». 2016 թ․ սեպտեմբերի 13.
  13. Semenza, Gregg Leonard (1984). Molecular genetic analysis of the silent carrier of beta thalassemia (haplotype) (Ph.D. thesis). University of Pennsylvania. OCLC 1049531609 – via ProQuest.
  14. «Gairdner Award». 2019 թ․ հոկտեմբերի 7.
  15. Hurst, Jillian H. (2016 թ․ սեպտեմբերի 13). «William Kaelin, Peter Ratcliffe, and Gregg Semenza receive the 2016 Albert Lasker Basic Medical Research Award». The Journal of Clinical Investigation. 126 (10): 3628–3638. doi:10.1172/JCI90055. ISSN 0021-9738. PMC 5096796. PMID 27620538. «Further support for an oxygen-sensing mechanism was provided by the discovery of erythropoietin (EPO), a glycoprotein hormone that stimulates erythrocyte production [...] During the same time period in which Semenza was developing EPO-transgenic mice, Peter Ratcliffe, a physician and kidney specialist, was establishing a laboratory in Oxford University's Nuffield Department of Medicine to study the regulation of EPO»
  16. Ledford, Heidi; Callaway, Ewen (2019 թ․ հոկտեմբերի 7). «Biologists who decoded how cells sense oxygen win medicine Nobel». Nature. 574 (7777): 161–162. Bibcode:2019Natur.574..161L. doi:10.1038/d41586-019-02963-0. PMID 31595071.
  17. «Nobel Prize winner Gregg Semenza retracts four papers». Retraction Watch. 2022 թ․ սեպտեմբերի 3.
  18. Else, Holly (2022 թ․ հոկտեմբերի 21). «Dozens of papers co-authored by Nobel laureate raise concerns». Nature. Springer Science and Business Media LLC. 611 (7934): 19–20. Bibcode:2022Natur.611...19E. doi:10.1038/d41586-022-03032-9. ISSN 0028-0836. PMID 36271037. S2CID 253063290.
  19. «Retraction for Lee et al., Acriflavine inhibits HIF-1 dimerization, tumor growth, and vascularization». Proceedings of the National Academy of Sciences (անգլերեն). 120 (18): e2305537120. 2023 թ․ մայիսի 2. Bibcode:2023PNAS..12005537.. doi:10.1073/pnas.2305537120. ISSN 0027-8424. PMC 10160985. PMID 37099630.
  20. Zhang, H.; Wong, C. C. L.; Wei, H.; Gilkes, D. M.; Korangath, P.; Chaturvedi, P.; Schito, L.; Chen, J.; Krishnamachary, B.; Winnard, P. T.; Raman, V.; Zhen, L.; Mitzner, W. A.; Sukumar, S.; Semenza, G. L. (2023 թ․ մայիսի 23). «Retraction Note: HIF-1-dependent expression of angiopoietin-like 4 and L1CAM mediates vascular metastasis of hypoxic breast cancer cells to the lungs». Oncogene (անգլերեն). 42 (28): 2234. doi:10.1038/s41388-023-02720-8. ISSN 1476-5594. PMC 10330742. PMID 37221224.
  21. Ellie Kincaid (2023 թ․ հոկտեմբերի 2). «Nobel Prize winner Gregg Semenza tallies tenth retraction». Retraction Watch. Վերցված է 2023 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. «Retraction Watch Database». Retraction Watch. Center for Scientific Integrity. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.
  23. «Nobel Prize winner Gregg Semenza retracts another study». Chemical & Engineering News (անգլերեն). Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 7-ին.