Jump to content

Գրանդ Հոթել Եվրոպա (Սանկտ Պետերբուրգ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հյուրանոց
Գրանդ Հոթել Եվրոպա
Grand Hotel Europe
ԵրկիրՌուսաստան
Նախագծի հեղինակԼ․ Ֆոնտանա
Ֆեոդոր Լիդվալ
Շինարարության սկիզբ1873 թ․
Շինարարության վերջ1914 թ․
ՎիճակԳործող
🌐grandhoteleurope.com/web/stpetersburg/grand_hotel_europe.jsp
Քարտեզ
Քարտեզ
Գրանդ Հոթել Եվրոպան Նևսկի պողոտայից
Գրանդ Հոթել Եվրոպայի ճակատային մաս

Գրանդ Հոթել Եվրոպա, հինգ աստղանի հյուրանոց Սանկտ Պետերբուրգում, Միխայլովսկի փողոցի վրա, զբաղեցնում է փողոցի ամբողջ ձախ մասը (եթե Նևսկի պողոտայից նայենք դեպի Արվեստների հրապարակ)։ Հյուրանոցը պատկանում է Բելմոնդ ընկերությանը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկլեկտիկայի ոճով հյուրանոցի շենքը կառուցվել է 1873-1875 թվականներին ճարտարապետ Լյուդվիգ Ֆոնտանայի նախագծով նախկին Կլեե հյուրանոցի հիման վրա։ 1875 թվականի հունվարի 28-ին վերակառուցումից հետո այն բացվեց «Եվրոպա» անվամբ։

1914 թվականի օգոստոսի 19-ին Ֆ․ Լիդվալի գլխավորությամբ փոխվեց ինտերիերը (գլխավոր աստիճանահարթակը, սրահը, ընթերցարանը)։

1918 թվականի վերջերին 1920-ական թվականներին հյուրանոցի շենքում էր գտնվում Մանկական կենտրոնական բաշխման կենտրոնը։ 1932-1934 թվականներին իրականացվեց ամբողջ շենքի վերաձևավորում, ստեղծվեց միանման համարների համակարգ (ճարտարապետ Մ․ Անոլիկ)։ 1933 թվականին հյուրանոցը «Հոթել Լիմիտեդ»-ից փոխանցվեց «Ինտուրիստ» բաժնետիրական ընկերություն։ Լենինգրադի շրջափակման ժամանակ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը շենքում տեղակայվեց № 991 տարհանման հոսպիտալը՝ 1300 անկողնով։ 1945 թվականին վերանորոգումից հետո շենքը կրկին սկսում է գործարկվել որպես հյուրանոց։ 1950 թվականին հյուրանոցում կատարվեցին վերականգնողական աշխատանքներ (ճարտարապետ Իվան Կապցյուգի գլխավորությամբ), որի շրջանակներում դեպի Նևսկի պողոտա դուրս եկող ճակատային մասը վերաձևավորվեց Ռոսսի ոճով։

1989-1991 թվականներին հիմնվեց համատեղ խորհրդա-շվեդական «Եվրոպա Հոթել» ՓԲԸ-ն։ 1991 թվականին ճարտարապետ Վիկտորիա Ստրուզմանի ղեկավարությամբ իրականացվեցին հյուրանոցի վերակառուցման համալիր աշխատանքներ․[1]

  • կոնֆերանս սրահների նախասրահը ձևավորվեց ФоРУС խմբի գեղանկարիչների նկարներով[2]
  • հյուրանոցի ներքին բակին ատրիումի ձև տրվեց՝ ապակե գմբեթով, որտեղ տեղավորվեց «Մեզոնին» ռեստորանը[1]։
Հյուրանոցի շենքը 19-րդ դարում

2005-2008 թվականներին իրականացվեց վերակառուցման երրորդ փուլը, որն արժեցավ մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Սրճարանի և համարների վերակառուցման նախագծի հեղինակը ֆրանսիացի դիզայներ Միշել Ժուանեն էր[1]։

Հյուրանոցն ունի 275 բարձրակարգ համար, որոն մեծ մասը կահավորված է հնաոճ կահույքով։

2009 թվականի նոյեմբերի 8-ին World Travel Awards մրցանակաբաշխությանը (Լոնդոն) «Գրանդ Հոթել Եվրոպա» հյուրանոցը ճանաչվեց որպես Եվրոպայի և աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը[3]։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Богданов И. А. Гранд-отель «Европа» в Санкт-Петербурге. — СПб.: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 1999.
  • Богданов И. А. Старейшие гостиницы Петербурга. — СПб.: Искусство-СПб., 2001. — ISBN 5-210-01559-9
  • Гусаров А. Ю. Петербург — столица фонтанов. Путеводитель по фонтанам Санкт-Петербурга. — СПб., 2008. — ISBN 978-5-901751-87-9

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Елена Федотова. (05 июня 2008). ««Мезонин» стал петербургским двориком». Деловой Петербург. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 05.09.2011-ին.
  2. Картины в фойе конференц-залов гранд-отеля «Европа». Творческая мастерская «Группа ФОРУС».(Ստուգված է 5 Սեպտեմբերի 2011)
  3. Grand Hotel Europe(անգլ.). World Travel Awards.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]