Գրանդ Հոթել Եվրոպա (Սանկտ Պետերբուրգ)
Գրանդ Հոթել Եվրոպա Grand Hotel Europe | |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Նախագծի հեղինակ | Լ․ Ֆոնտանա Ֆեոդոր Լիդվալ |
Շինարարության սկիզբ | 1873 թ․ |
Շինարարության վերջ | 1914 թ․ |
Վիճակ | Գործող |
🌐 | grandhoteleurope.com/web/stpetersburg/grand_hotel_europe.jsp |
Գրանդ Հոթել Եվրոպա, հինգ աստղանի հյուրանոց Սանկտ Պետերբուրգում, Միխայլովսկի փողոցի վրա, զբաղեցնում է փողոցի ամբողջ ձախ մասը (եթե Նևսկի պողոտայից նայենք դեպի Արվեստների հրապարակ)։ Հյուրանոցը պատկանում է Բելմոնդ ընկերությանը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էկլեկտիկայի ոճով հյուրանոցի շենքը կառուցվել է 1873-1875 թվականներին ճարտարապետ Լյուդվիգ Ֆոնտանայի նախագծով նախկին Կլեե հյուրանոցի հիման վրա։ 1875 թվականի հունվարի 28-ին վերակառուցումից հետո այն բացվեց «Եվրոպա» անվամբ։
1914 թվականի օգոստոսի 19-ին Ֆ․ Լիդվալի գլխավորությամբ փոխվեց ինտերիերը (գլխավոր աստիճանահարթակը, սրահը, ընթերցարանը)։
1918 թվականի վերջերին 1920-ական թվականներին հյուրանոցի շենքում էր գտնվում Մանկական կենտրոնական բաշխման կենտրոնը։ 1932-1934 թվականներին իրականացվեց ամբողջ շենքի վերաձևավորում, ստեղծվեց միանման համարների համակարգ (ճարտարապետ Մ․ Անոլիկ)։ 1933 թվականին հյուրանոցը «Հոթել Լիմիտեդ»-ից փոխանցվեց «Ինտուրիստ» բաժնետիրական ընկերություն։ Լենինգրադի շրջափակման ժամանակ 1941 թվականի սեպտեմբերից մինչև 1942 թվականի ապրիլը շենքում տեղակայվեց № 991 տարհանման հոսպիտալը՝ 1300 անկողնով։ 1945 թվականին վերանորոգումից հետո շենքը կրկին սկսում է գործարկվել որպես հյուրանոց։ 1950 թվականին հյուրանոցում կատարվեցին վերականգնողական աշխատանքներ (ճարտարապետ Իվան Կապցյուգի գլխավորությամբ), որի շրջանակներում դեպի Նևսկի պողոտա դուրս եկող ճակատային մասը վերաձևավորվեց Ռոսսի ոճով։
1989-1991 թվականներին հիմնվեց համատեղ խորհրդա-շվեդական «Եվրոպա Հոթել» ՓԲԸ-ն։ 1991 թվականին ճարտարապետ Վիկտորիա Ստրուզմանի ղեկավարությամբ իրականացվեցին հյուրանոցի վերակառուցման համալիր աշխատանքներ․[1]
- կոնֆերանս սրահների նախասրահը ձևավորվեց ФоРУС խմբի գեղանկարիչների նկարներով[2]
- հյուրանոցի ներքին բակին ատրիումի ձև տրվեց՝ ապակե գմբեթով, որտեղ տեղավորվեց «Մեզոնին» ռեստորանը[1]։
2005-2008 թվականներին իրականացվեց վերակառուցման երրորդ փուլը, որն արժեցավ մոտ 2 միլիոն ԱՄՆ դոլար։ Սրճարանի և համարների վերակառուցման նախագծի հեղինակը ֆրանսիացի դիզայներ Միշել Ժուանեն էր[1]։
Հյուրանոցն ունի 275 բարձրակարգ համար, որոն մեծ մասը կահավորված է հնաոճ կահույքով։
2009 թվականի նոյեմբերի 8-ին World Travel Awards մրցանակաբաշխությանը (Լոնդոն) «Գրանդ Հոթել Եվրոպա» հյուրանոցը ճանաչվեց որպես Եվրոպայի և աշխարհի ամենաշքեղ հյուրանոցը[3]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Богданов И. А. Гранд-отель «Европа» в Санкт-Петербурге. — СПб.: Русско-Балтийский информационный центр «БЛИЦ», 1999.
- Богданов И. А. Старейшие гостиницы Петербурга. — СПб.: Искусство-СПб., 2001. — ISBN 5-210-01559-9
- Гусаров А. Ю. Петербург — столица фонтанов. Путеводитель по фонтанам Санкт-Петербурга. — СПб., 2008. — ISBN 978-5-901751-87-9
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Елена Федотова. (05 июня 2008). ««Мезонин» стал петербургским двориком». Деловой Петербург. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 05.09.2011-ին.
- ↑ Картины в фойе конференц-залов гранд-отеля «Европа». Творческая мастерская «Группа ФОРУС».(Ստուգված է 5 Սեպտեմբերի 2011)
- ↑ Grand Hotel Europe(անգլ.). World Travel Awards.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրանդ Հոթել Եվրոպայի պաշտոնական կայք
- Հյուրանոցի ինտերիերը
- И. А. Богданов. ««Европа», гранд-отель». Энциклопедия Санкт-Петербурга. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.