Գուվերնետո
հուն․՝ Μονή Κυρίας των Αγγέλων Γουβερνέτου | |
---|---|
Երկիր | Հունաստան |
Գուվերնետո (հուն․՝ Μονή Κυρίας των Αγγέλων Γουβερνέτου), Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքության վանք, որը գտնվում Հունաստանի Կրետե կղզում։ Վանքը գտնվում է Ակրոտիրի թերակղզու հյուսիսային հատվածում՝ Խանիայից 18 կմ դեպի հյուսիս-արևելք։ Մտնում է Կրետեի պերիֆերիայի Խանիա պերիֆերիալ միավորի Խանիա համայնքի մեջ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վանքը բացվել է 1537 թվականին[1] (այլ տվյալներով 1548 թվականին[2]): Այն կառուցվել է վենետիկյան ամրոցների ոճով, հետո ավելացվել են բարոկկո ոճին բնորոշ տարրեր։ Վանքի չափսերը` 40X50 մետր է, երկհարկանի շենքում ապրում է մոտ 50 վանական։
Վանքի կենտրոնում է գտնվում եկեղեցին, արևմտյան կողմում` նարտեքսը։
Վանքը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, սակայն կան սահմանափակումներ։ Մասնավորապես, տարածքում արգելվում է ծխել և լուսանկարել եկեղեցու ներսը։ Բացի այդ, Գուվերնետոյի վանքը չորեքշաբթի և ուրբաթ օրերին փակ է[2]։
Խորդակիոնի միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորդակիոնի տեղական միությունը ներառում է երեք բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով ունի 266 բնակիչ[3]։ Տարածքը կազմում է 34,038 կմ²[4].
Անվանում | Բնակչություն (2011)[3], մարդ |
---|---|
Ակրոպոլիս | 1 |
Գուվերնետոյի վանք | 6 |
Խորդակիոն | 259 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Gouverneto Monastery» (անգլերեն). Explore Crete. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
- ↑ 2,0 2,1 «Chania». Crete Travel Guide. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ մարտի 22-ին.
- ↑ 3,0 3,1 «Απογραφή Πληθυσμού — Κατοικιών 2011. Μόνιμος πληθυσμός» (հունարեն). Հունաստանի վիճակագրական ծառայություն. 2011. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 4-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն) - ↑ Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 428. — ISSN 1106-5761.