Գործ (ամսագիր, Բաքու)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գործ (այլ կիրառումներ)
Գործ հանդես
Գործ
Տեսակհանդես
Լեզուհայերեն, ռուսերեն
Հիմնադրվել է1917
ՀրատարակիչՍարգիս Տեր-Ղազարյան
ԵրկիրԱդրբեջան
Հրատարակման վայրԲաքու, Բագու
Հաճախականությունամենամսյա

«Գործ»[1], գրական, գիտական, հասարակական, քաղաքական ամսագիր։ Տպագրվել է 1917 թվականին, Բաքվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործ» ամսագիրը հրատարակվել է Բաքվում 1917 թվականին։ Շարվածքը 26X18 սմ։ Խմբագիրը՝ Կոստանդին Կրասիլնիկյան։ Հրատարակիչը՝ Սարգիս Տեր-Ղազարյան։ Հանդեսի բոլոր համարներն ունեն Ա և Բ մասեր՝ առանձին էջակալությամբ։ Վերնագիրը, ենթավերնագրերը և հրատարակչական տվյալները՝ հայերեն և ռուսերեն։ Ունենալով գրական, մշակութային ուղղվածությունՙ ամսագիրն արտացոլել է իր ժամանակի առաջադեմ հայացքները, գրական ուղղությունները, մշակութային իրադարձությունները և հասարակական խնդիրերը։ Ամսագրում հանդես են եկել ժամանակի ակնառու գրական գործիչները, արվեստագետները, հրապարակախոսները։

Խմբագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Կրասիլնիկյան

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թարգմանիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործ» հանդեսի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Գործ» հանդեսի մատենագիտությունը[2] հրատարակվել է 2006 թվականին (կազմող՝ Կարապետ Քացախյան, խմբագիր՝ Ա. Ալեքսանյան, սրբագրիչ՝ Հայկանուշ Ղազարյան)։ Մատենագիտության կառուցվածքը.

Հանդեսում տեղ գտած նյութերի վերնագրեր

  • Գեղարվեստական արձակ
  • Չափածո
  • Հոդվածներ և նամակներ
  • Գրախոսություններ
  • Մատենագիտական ցանկեր, նոր գրքեր
  • Մահախոսականներ
  • Խմբագրության կողմից
  • Նվիրատվություններ

Օժանդակ ցանկեր

  • Անձնանունների
  • Տեղեկատունների

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tert.nla.am/mamul/gorc-handes-baqu/Table.html
  2. Մատենագիտություն «Գործ» գրական, գիտական, հասրակական և քաղաքական ամսագիր (Բաքու, 1917). Երևան: Գիրք. 2006. ISBN NL0327407. {{cite book}}: Check |isbn= value: invalid character (օգնություն)