Վրթանես Փափազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Փափազյան Վրթանեսից)
Վրթանես Փափազյան
Դիմանկար
Ծնվել էապրիլի 12, 1866(1866-04-12)
ԾննդավայրՎան
Մահացել էապրիլի 26, 1920(1920-04-26) (54 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն
ԳերեզմանԳերեզման Վրթանես Փափազյանի
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն,  Ռուսական կայսրություն և  Հայաստանի Առաջին Հանրապետություն
Ազգությունհայ
ԿրթությունԱրամյան (1878), Գևորգյան Հոգևոր Ճեմարան (1879) և Ժնևի համալսարան (1894)
ԵրկերԺայռ
Մասնագիտությունպատմաբան, արձակագիր, թարգմանիչ և գրող
ԱշխատավայրՇավիղ
Ծնողներհայր՝ Մեսրոպ Փափազյան
 Vrtanes Papazian Վիքիպահեստում

Վրթանես Մեսրոպի Փափազյան (ապրիլի 12, 1866(1866-04-12), Վան - ապրիլի 26, 1920(1920-04-26), Երևան, Հայաստանի Առաջին Հանրապետություն), հայ մտավորական, գրող, հասարակական-քաղաքական-մշակութային գործիչ, գրաքննադատ, խմբագիր, գրականության պատմաբան, ուսուցիչ և թարգմանիչ։

Մեսրոպ Փափազյանի որդին է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1868 թվականին ծնողների հետ տեղափոխվել է Ագուլիս, որտեղ և ստացել է նախնական կրթությունը։ Սովորել է Թավրիզի Արամյան դպրոցում (1875—1878), Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1878—1879), ավարտել Ժնևի համալսարանի գրականության և հասարակական գիտությունների բաժինը (1894)։ Երկար տարիներ ուսուցիչ է եղել Վանում, Թիֆլիսում, Թեհրանում, Շուշիում, Բուխարեստում, Բուրսայում և այլն։ Խմբագրել է «Կռիվ» (1894), «Շավիղ» (1894—1896), «Ղարաբաղ» (1911—1912) թերթերը, հանդես եկել հոդվածներով և թղթակցություններով։ 1887-1889 թվականներին, Կարինում ուսուցիչ եղած տարիներին, կապեր է հաստատել ընդհատակյա հայ հայրենասիրական խմբակի հետ, ճանապարհորդել Արևմտյան Հայաստանում, 1889 թվականին հոդվածաշարով «Ապրո» ստորագրությամբ թղթակցել «Մշակին» («Նամակներ թուրքաց Հայաստանից» ակնարկների շարք)։

1889 թվականից մամուլում սկսվել է Փափազյանի՝ արևմտահայության կյանքն արտացոլող պատմվածք - պատկերների շարքի տպագրությունը, որը հետագայում լույս է տեսել երկու գրքով («Պատկերներ թիւրքահայոց կեանքից», 1891. «Պատմուածքներ թուրքահայերի կեանքից», 1904)։ Այդ գործերում պատկերել է թուրքերի, քրդերի դեմ արևմտահայության պայքարի ողբերգ, դրվագներ, ստեղծել անվեհեր անհատների կերպարներ («Խերան», «Կայծակ», «Թեթև հաճույքներ», «Մեռնողները բարևում են ձեզ» և այլն)։ «Էմմա» (1895, հրտ.՝ 1901) վեպում և «Հաջի բեկ» (1906) վիպակում Փափազյանը քննադատել է ազգային կուսակցություններին։

Ազգային կյանքի զանազան խնդիրներ արծարծելուց բացի, Փափազյանը ուշադրությունը սևեռել է նաև «հանրամարդկային վշտերի» վրա, հայ ժողովրդի սոցիալ-քաղաքական ծանր վիճակը դիտել որպես համամարդկային մեծ անարդարությունների բաղկացուցիչ մաս։ Այդ գաղափարը նա մարմնավորել է այլաբանական զրույցներում։ «Մարդագայլը» (1891) զրույցում ուտոպիզմի դիրքերից պաշտպանել է մարդկանց աշխատանքային, նյութական, իրավական հավասարության գաղափարը («Լուր դա լուր», 1894, «Կլոր աստուածներ», 1898)։

XX դարի սկզբին հանգել է դասակարգային պայքարի գաղափարին («Վիշապ», 1903)։ Հրապարակախոսական հոդվածներում և գեղագիտական գործերում («Անտառը շարժւում է», 1905, «Զարթնել Է առիւծը», 1905, «Ծով», 1909) պատկերել է բռնակալության դեմ ոտքի ելած ժողովրդական զանգվածների ուժն ու վճռականությունը։

Փափազյանը մեծ դեր է կատարել հայ դրամատուրգիայի զարգացման գործում։ Իր դրամաներում («Արշալոյս», 1905, «Հոսանք», 1902, հրտ.՝ 1905, «Ժայռ», 1907, «Այծեմնիկ», 1915, հրտ.՝ 1959, «Հայրենիքի համար», 1916, հրտ.՝ 1959) պատմական և արդիական նյութի հիման վրա առաջ է քաշել ազգային-ազատագրական և ազատախոհական գաղափարներ։ Անդրադարձել է տարբեր ժողովուրդների բանահյուսությանը, պատմությանը։ «Հայ բոշաներ» (1899) ազգագրական ուսումնասիրության համար ընտրվել է Մոսկվայի կայսերական ազգագրական ընկերության անդամ (1900)։ 1904 թվականին Փափազյանը գնում է Լոռվա Գյուլագարակ գյուղ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու ու ընտանիքի հոգսը թեթևացնելու համար:Նույն թվականին «Մուրճի» վերջին համարներում տպագրվում են նրա «Չռչռ քարը», «Կույրը», «Հողի աշխատավորը» և այլ պատմվածքներ։ 1905 թվականին Փափազյանը Գյուլագարակից գնում է նախ Թիֆլիս,ապա՝ Երևան։ 1906 թվականին գրողը շրջում է Երևանի գավառի գյուղերում, ծանոթանում գյուղական կյանքի պայմաններին։ 1908 թվականին Փափազյանը կրկին գնում է Թիֆլիս՝ ստանձնելով պաշտոն տեղական գիմնազիայում։ Բայց շուտով ազատվում է պաշտոնից և 1909 թվականին գնում Բաքու՝ աշխատանք գտնելու։ Բաքվի «Հայոց կուլտուրական միության» պատվերով գրում է «Արտաշես Երկրորդ», «Գագիկ Երկրորդ», «Սահակ և Մեսրոպ», «Թորոս իշխան» և այլ գրքույկներ։ 1910 թվականին Փափազյանը հրավեր է ստանում Շուշիի թեմական դպրոցից։ Այնտեղ մնում է մինչև 1912 թվականը։ Դասավանդում է հայոց լեզու, գրականություն, պատմություն, տրամաբանություն։ Խմբագրում է «Ղարաբաղ» թերթը։

Հանդես է եկել հայկական, ռուսական և համաշխարհային գրականությանը նվիրված քննադատական հոդվածներով, պաշտպանել ռեալիզմի սկզբունքները։ Նա առաջինն է ստեղծել հայ գրականության ամբողջական պատմությունը («Պատմութիւն հայոց գրականութեան այթ սկզբից մինչեւ մեր օրերը», 1910)։ Հայերեն է թարգմանել Մ. Սալտիկով-Շչեդրինի, Լ. Տոլստոյի, Ա. Դոդեի, Ֆ. Նիցշեի և այլոց ստեղծագործություններից։ Գրել է աշխատություններ՝ նվիրված ընդհանուր քաղաքակրթությանը, արվեստներին, գրական ուղղությունների պատմությանը, լեզվաբանությանը։ Ազատախոհ գաղափարներ քարոզելու համար Փափազյանը հետապնդվել է ռուսական կառավարության կողմից, իսկ ազգային-ազատագրական հայացքների համար Թուրքիայում նրա նկատմամբ հեռակա մահվան վճիռ է կայացվել։ Վրթանես Փափազյանը մահացել է 1920 թվականի ապրիլի 26-ին Երևանում[1]։

Երևանում և հանրապետության այլ քաղաքներում Փափազյանի անունով կոչվել են փողոցներ, դպրոց[2]։

Երկերի մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրթանես Փափազյանի գերեզմանը Կոմիտասի անվան պանթեոնում
Վրթանես Փափազյանի 100-ամյակին նվիրված ԽՍՀՄ փոստային ծրար։
  • Խաթ-Սաբա, Թիֆլիս, 1890, 92 էջ։
  • Գինեգործի աղջիկը, Թիֆլիս, 1891, 88 էջ։
  • Պատկերներ թիւրքահայոց կեանքից, Մոսկուա, 1891, 328 էջ։
  • Տուրիստի յիշողութիւններ (պատմուածքներ, պատկերներ եւ այլն), Թիֆլիս, 1895, 88 էջ։
  • Անյագը, Թիֆլիս, 1897, 60 էջ։
  • Սանթօ, Թիֆլիս, 1898, 69 էջ։
  • Հայ բօշաներ, Թիֆլիս, 1899, 100 էջ։
  • Էմմա, Թիֆլիս, 1901, 284 էջ։
  • Պատմուածքներ, Թիֆլիս, 1901, 120 էջ։
  • Ասի, Թիֆլիս, 1903, 136 էջ։
  • Խենթը, Թիֆլիս, 1903, 56 էջ։
  • Ալէմգիր, Թիֆլիս, 1904, 92 էջ։
  • Մեռնողները բարեւում են ձեզ, ա. տ., 1904, 212 էջ։
  • Պատմուածքներ թիւրքահայերի կեանքից, Թիֆլիս, 1904, 378 էջ։
  • Ազէրֆեզա, Թիֆլիս, 1905, 136 էջ։
  • Ժայռ, Թիֆլիս, 1907, 56 էջ։
  • Հաջի բէգ (հայ յեղափոխական կեանքից), Կ. Պոլիս, 1909, 132 էջ։
  • Արտաշէս Երկրորդ, Բաքու, 1910, 52 էջ։
  • Հիդրա, Թիֆլիս, 1910, 116 էջ։
  • Պատմութիւն հայոց գրականութեան, Թիֆլիս, 1910, 817 էջ։
  • Սահակ եւ Մեսրոպ, Բաքու, 1910, 60 էջ։
  • Սանթօ (պատմուածքներ), Կ. Պոլիս, 1910, 112 էջ։
  • Վարդանանց պատերազմը, Բաքու, 1910, 100 էջ։
  • Զրոյցներ, Շուշի, 1911, 232 էջ։
  • Պատկերներ գիւղից, Թիֆլիս, 1913, 278 էջ։
  • Պատմութիւն հայ գրականութեան, Կ. Պոլիս, 1914, 176 էջ։
  • Անյագը, ա. տ. եւ թ., 60 էջ։
  • Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ. եւ թ., 460 էջ։
  • Պատմութիւն հայոց գրականութեան, մաս - 1, Երևան, ա. թ., 328 էջ։
  • Նմոյշներ ժողովրդական Հին եւ Միջնադարեան բանահիւսութիւններից, Կ. Պոլիս, 1931, 128 էջ։
  • Պատմութիւն հայոց գրականութեան, ա. տ., 1931, 128 էջ։
  • Պատմութիւն հայոց գրականութեան, Կ. Պոլիս, 1931, 460 էջ։
  • Ընտիր յերկեր, գիրք 1, Յերևան, 1939, 396 էջ։
  • Ընտիր յերկեր, գիրք 2, Յերևան, 1940, 400 էջ։
  • Ժայռ (պիես), Երևան, 1946, 88 էջ։
  • Պատմվածքներ և զրույցներ, Երևան, 1946, 120 էջ։
  • Պատմվածքներ, Երևան, 1949, 52 էջ։
  • Մանկութեանս յուշերէն, Պէյրութ, 1950, 68 էջ։
  • Ընտիր երկեր, Երևան, 1951, 624 էջ։
  • Հողի աշխատավորը, Երևան, 1954, 56 էջ։
  • Պատմուածքներ, Պէյրութ, 1955, 141 էջ։
  • Զրույցներ, Երևան, 1957, 120 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Զրույցներ, Վիպակներ (1883–1890 թթ.), Երևան, 1958, 560 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Զրույցներ, Պատմվածքներ (1891–1897 թթ.), Երևան, 1958, 584 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Պատմվածքներ, Զրույցներ, Վեպեր (1897–1904 թթ.), Երևան, 1958, 696 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 4. Պատմվածքներ, Զրույցներ, Վիպակներ (1904–1910 թթ.), Երևան, 1959, 680 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 5. Արձակ էջեր, Երևան, 1959, 804 էջ։
  • Հաջի բէգ (հայ յեղափոխական կեանքից), Պէյրութ, 1961, 144 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 1. Պատմվածքներ, Զրույցներ (1889–1904 թթ.), Երևան, 1972, 600 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 2. Պատմվածքներ, Զրույցներ (1905–1910 թթ.), Երևան, 1972, 580 էջ։
  • Երկերի ժողովածու, հատ. 3. Վեպեր (1897–1904 թթ.), Երևան, 1973, 584 էջ։
  • Երկեր, Երևան, 1981, 180 էջ։
  • Կորսված արդարություն (Զրույցներ։ Պատմվածքներ։ Վիպակներ։ Դրամաներ), Երևան, 1981, 512 էջ։
  • Ժայռ, Երևան, 1985։
  • Երկեր. Զրույցներ, Պատմվածքներ, Ժայռ (դրամա), Երևան, 1987, 696 էջ։
  • Վանա կատուն (պատմվածքներ և զրույցներ), Երևան, 1988, 224 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  2. Ս. Մելքումյան, Լեռնային Ղարաբաղ, Երևան, 1990, էջ 108։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օհանյան, Աշոտ Կարապետի. Վրթանես Փափազյան / Ա.Կ. Օհանյան ; ՀՍՍՀ ԳԱ. Մ. Աբեղյանի անվ. գրակ. ին-տ. 1976
  • Նանումյան, Ռուզան Պավելի. Վրթանես Փափազյան։ Կյանքը և ստեղծագործությունը / Ռ.Պ. Նանումյան; Խմբ.՝ Ա. Հունանյան. 1956
  • Արսեն Տերտերյան, Հայոց նոր գրականության պատմություն։ 19-20-րդ դդ. (սղագրված դասախոսություններ ձեռագրի իրավունքով), պրակ 1, Վ. Փափազյան, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, 1938, 61 էջ։
  • Հայ նոր գրականության պատմություն, հատ 4, Երևան, 1972, էջ 296-344։
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Փափազյան» հոդվածին։
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Փափազյան» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վրթանես Փափազյան» հոդվածին։