Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց
Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց | |
---|---|
Տեսակ | դպրոց |
Հիմնադրված է | սեպտեմբերի 19, 1921 |
Անվանված է | Սերո Խանզադյան |
Տնօրեն | Աշոտ Գևորգյան |
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Գորիս |
Հասցե | Գորիս Գետափնյա փող., 1 շենք |
Կայք | goris6.schoolsite.am |
Գորիսի Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, հանրակրթական դպրոց ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում։
Դպրոցի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դպրոցը հիմնադրվել է 1921 թվականի սեպտեմբերի 19-ին` որպես քաղաքի երկրորդ յոթնամյա կրթօջախ։ Նախնական ընթացքում դպրոցը գտնվել է ներկայիս «Գորիս» հյուրանոցից ձախ գտնվող երկհարկանի շենքում։ 1962 թվականի դպրոցը տեղափոխվել է Գորիսի պետական դրամատիկական թատրոնի նախկին շենքը` զբաղեցնելով առաջին երկու հարկերը, որ գտնվում էր այժմյան «Գորիս» հյուրանոցի տեղում։ 1968 թվականի երկրաշարժից փլուզված շենքից դպրոցը կրկին փոխադրվեց, այս անգամ` գյուղտեխնիկումի հին շենքը։
Միայն 1980 թվականի դեկտեմբերի 10-ին դպրոցը ստացավ իր նոր, հարմարավետ, տիպային շենքը։ 1961 թվականին կրթօջախում բացվել է ռուսական բաժին և 1972 թվականին տվել առաջին շրջանավարտները։ Դպրոցի առաջին վարիչը եղել է Մուշեղ Մկրտչյանը։ Առաջին ուսուցիչներն էին Աստղիկ Մելիք-Բաղդասարյանը, Նինա Տեր-Գրիգորյանը, Հեղինե Տեր–Մինասյանը, Վարդանուշ Միրաքյանը։
2004 թվականին դպրոցի բակում տեղադրվել է Սերո Խանզադյանի կիսանդրին (քանդակագործ` Գետիկ Բաղդասարյան), որն ընդգրկված է Գորիսի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Տնօրեններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Մինասյան (1927-1934)
- Անտոն Հովհաննիսյան (1934–1938)
- Գուրգեն Մկրտչյանը (1938–1942)
- Լևոն Մարտիրոսյան (1942–1945)
- Աշոտ Օհանյան (1945–1952)
- Ռուբեն Պետրոսյան (1952–1956)
- Կոլյա Ղազարյան (1956–1974)
- Զավեն Ստեփանյան (1974–1991)
- Սամվել Հարությունյան (1991-1992)
- Արամայիս Փարսյան (1992- )
- Աշոտ Գևորգյան[1]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ LLC, Helix Consulting. «Սյունիքի մարզպետարան». syunik.mtad.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 10-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարեն Սահակյան «Ուրվագիծ Գորիսի կրթական համակարգի պատմության»