Գոմբե Սթրիմ (ազգային պարկ)
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Տանզանիա |
Վարչատարածք | Kigoma Region? |
Տեղագրություն | Տանզանիա |
Հիմնվել է | 1968 |
Մակերես | 52 կմ² |
Գոմբե ազգային պարկը (հաճախ, բայց ոչ ճիշտ՝ «Գոմբե Սթրիմ ազգային պարկ» անգլ.՝ Gombe Stream National Park), ազգային պարկ Տանզանիայում, որը գտնվում է Կիգոմայի շրջանի արևմուտքում, Կիգոմայի շրջանի մայրաքաղաք Կիգոմայից 20 կմ հյուսիս[1]։ Հիմնվել է 1968 թվականին։ Գոմբեն Տանզանիայի ամենափոքր ազգային պարկերից մեկն է՝ ընդամենը 13.5 քառակուսի մղոն (35 կմ²) տարածքով՝ Տանգանիկա լճի ափին[2]։ Տարածքը տարբերվում է բարձր հովիտներով, հարուստ է բուսական և կենդանական աշխարհով[3]։ Ազգային պարկ կարելի է հասնել միայն նավով։ Այն հայտնի է անգլիացի պրիմատոլոգ Ջեյն Գուդոլլի շիմպանզեների վրա կատարված իր վարքագծային հետազոտությունների շնորհիվ։ Կասեկելա շիմպանզեների համայնքը, որը հիշատակվում է մի քանի գրքերում և վավերագրական ֆիլմերում, ապրում է Գոմբե ազգային պարկում:.[4]
Գոմբեի ֆաունայի և ֆլորայի բազմազանությունը այն դարձնում է ավելի ճանաչված զբոսաշրջային վայր։ Բացի շիմպանզեներից ու պրիմատներից, Գոմբեում կարելի է գտնել անուբիս բաբուինների, կարմիր կոլոբուսների, կարմրապոչ կապիկների, կապույտ կապիկների և կանաչ կապիկների։ Հայտնի է նաև, որ կարմրապոչ և կապույտ կապիկները հիբրիդացվում են այս տարածքում[5]։ Պարկը ավելի քան 200 թռչունների տուն է հանդիսանում, ինչպես նաև այստեղ բնակվում են թփուտախոզերը։ Կան նաև օձերի բազմաթիվ տեսակներ, և երբեմն կարող է հանդիպել սովորական գետաձիերի և աֆրիկյան ընձառյուծների[6]։ Այգու այցելուները կարող են շրջել անտառում, որպեսզի դիտեն շիմպանզեներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Tanzania National Parks: “Gombe Stream National Park” Արխիվացված 2012-09-15 Wayback Machine Error in webarchive template: Check
|url=
value. Empty. , 2008. - ↑ The Jane Goodall Institute: “Gombe Stream Research Center”, 2008.
- ↑ PBS: Nature- “Jane Goodall’s Wild Chimpanzees”, 1996.
- ↑ Goodall, J. (1986). The Chimpanzees of Gombe: Patterns of Behavior. The Belknap Press of Harvard University Press. էջ 84. ISBN 0-674-11649-6.
- ↑ Detwiler, Kate M. (2004 թ․ հունվարի 1). Glenn, Mary E.; Cords, Marina (eds.). Hybridization between Red-tailed Monkeys (Cercopithecus ascanius) and Blue Monkeys (C. mitis) in East African Forests. Developments in Primatology: Progress and Prospects (անգլերեն). Springer US. էջեր 79–97. ISBN 978-0-306-47346-3.
- ↑ African Ape Study Sites: “Gombe National Park, Tanzania” Արխիվացված 2010-06-21 Wayback Machine, 1999.