1102 թ., երբ Արթուքյանները նվաճել են Մելիտենեն՝ Վասիլը ստացել է փաստացի ինքնավարություն և դադարել է հարկեր վճարել Բյուզանդիային և խլել է հակոբիկյանների գանձերը, ինչի պատճառով էլ ստացել է «Գող» մականունը[1]։
Դաշնակցել է խաչակիրների հետ՝ ընդդեմ սելջուկների։ Միջնորդել է խաչակիրների առաջնորդներին (Բոհեմունդ Անտիոքցուն՝ 1103 թվականին Բոլդուին Եդեսացուն՝ 1108 թվականին) սելջուկների գերությունից ազատելուն՝ վճարելով փրկագին։ 1112 թվականին գող Վասիլը Տանկրեդ Անտիոքցուն զիջել է մի շարք գավառներ՝ պահպանելով իր տիրույթների զգալի մասը։ Ենթադրվում է, որ «Գող» մականունը գող Վասիլը ստացել է իր ռազմական հաջողությունների համար։ Կա նաև տեսակետ, որ «գող» բառն ունի գրաբար հայերենի ծագում։ Այսինքն` «գող» բառը նշանակում է, ոչ թե խլել, հափշտակել, այլ գրավել, վերցնել(ըստ Հրաչյա Աճառյանի բառարանից)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 150)։