Գնդապետին ոչ ոք չի գրում (երգ)
«Գնդապետին ոչ ոք չի գրում (երգ)» | |
---|---|
Բի-2ի երգը | |
Ժանր | ալտերնատիվ ռոք |
Լեզու | ռուսերեն |
Տևողություն | 294 s |
Լեյբլ | Sony BMG և Epic Records |
Հեղինակ | Լյովա Բի-2 |
«Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռուս.՝ «Полковнику никто не пишет»), բելառուսական «Բի-2» ռոք խմբի երգը։ Երգն ընդգրկվել է «Եղբայր 2» ֆիլմի սաունդթրեքում[1]՝ դառնալով նրա հիմնական թեման։ Երգը զբաղեցրել է հիթ-շքերթների առաջին հորիզոնականները[2] և լայն ճանաչում բերել խմբին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգի հիմքում դրվել է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» և «Գնդապետին ոչ ոք չի գրում» վեպերի հիման վրա գրված տեքստը։ Ելակետային բանաստեղծության հեղինակը Միխայիլ Կարասյովն է[3]՝ Շուրայի հորեղբայրը և «Բի-2» խմբի «ստեղծագործական գուրուն»։ Միխայիլի առաջարկած տեքստը Լյովա Բի-2-ը ամբողջությամբ վերամշակել է՝ թողնելով միայն կրկներգի արտահայտությունը՝ «Գնդապետին ոչ ոք չի գրում, գնդապետին ոչ ոք չի սպասում»։ Արդյունքում ստացվել է Մելբուռնի մասին երգ, որտեղ այդ պահին ապրում էին Շուրան և Լյովան։
«Большие города, пустые поезда» արտահայտությունն ունի բացարձակապես իրական հիմք․ մենք մի գարնան գնում էինք մետրոյով (իսկ մետրոն այնտեղ ստորգետնյա չէ, այլ վերգետնյա) երեկո էր, արևն արդեն մայր էր մտել, անձրև էր գալիս, վագոնում նստած էին երկու-երեք մարդ, իսկ պատուհանից դուրս բարձրահարկ շենքեր էին․․․ Այս ամբողջ տրամադրությունը ստեղծել է այսպիսի երգ, այսպիսի տեքստ։ Երգը մենակության մասին է․․․ (Շուրա Բի-2)[4]
2000 թվականին ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովը «Եղբայրը 2» ֆիլմի համար սաունդթրեք որոնելիս ունկնդրել է ռուսական ռոք խմբերի ալբոմները, որոնք նրան առաջարկել է Միխայիլ Կոզիրյովը, և Բալաբանովի ուշադրությունը գրավել են այն ժամանակ դեռ քիչ հայտնի «Բի-2» խմբի երգերը։ «Գնդապետին ոչ ոք չի գրում» կոմպոզիցիան հնչել է ֆիլմի ավարտին «Բի-2» խմբի ելույթի ժամանակ։ Երգը թողարկվել է «Եղբայր-2» ֆիլմի սաունդթրեքի կազմում 2000 թվականի օգոստոսի 30-ին, իսկ ավելի վաղ՝ մայիսի 8-ին, ընդգրկվել է խմբի առաջին պաշտոնական ալբոմում՝ «Би-2»։
2000 թվականի հուլիսի 9-ին «Գիշերային VJ» ծրագրում «Գնդապետին ոչ ոք չի գրում» երգը կատարել է «Ագաթա Քրիստի» խումբը[5]։ Դրանից հետո նրանք բազմիցս կատարել են այդ երգը, այդ թվում՝ «Բի-2» խմբի հետ։
Օգտագործումը ֆիլմերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Եղբայր 2» (ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանով)
- «Քույրերը» (ռեժիսոր Սերգեյ Բոդրով)
- «Զգուշացեք, մոդեռն 2» (ռեժիսորներ Աննա Պարմաս և Անդրեյ Բալաշով)
- «Դեսանտի եղբայրություն»
- «Ընտրությունների օր»
- «Ձյունե թագուհին 2։ Վերասառեցում»
- «Լապենկոյի ներսում» (սերիալ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «История группы». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 2-ին.
- ↑ Большую популярность принес коллективу выход фильма «Брат-2». Раздумывая над саундтреком, режиссёр прослушал более 50 альбомов российских музыкантов, и его выбор пал именно на Би-2 // Звуки.ру, 25.05.2006
- ↑ {{{заглавие}}} // FUZZ : Журнал. — 2000. — В. № 9.
- ↑ // Афиша Одессы : Газета. — 2003. — В. № 15.
- ↑ Агата Кристи - Полковнику никто не пишет (Ночной VJ)