Գյոլջյուք (թուրքերեն՝ Gölcük), շրջան և քաղաք Թուրքիայի հյուսիսարևմտյան հատվածում, Քոջայելիի մարզի հարավային հատվածում։ Քաղաքը գտնվում է Թուրքիայի Մարմարածովյան տարածաշրջանում։ Քաղաքը գտնվում է Արմութլու թերակղզու հյուսիսային հատվածում՝ Մարմարա ծովի ափին։ 2016 թվականի տվյալներով, քաղաքի բնակչությունը կազմում է 156 901 մարդ[1]։
1999 թվականի Իզմիթի երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հենց այս շրջանում։ Գյոլջյուքում է տեղակայված Թուրքիայի ռազմածովային ուժերի ծովային գլխավոր ռազմաբազաներից մեկը։ Գյոլջյուքում է գտնվում նաև «Ford Otosan» ավտոգործարանը։ Ներկայումս քաղաքի քաղաքապետն է Մեհմետ Էլիբեշը, որը ներկայացնում է Արդարություն և զարգացում կուսակցությունը։