Գերսոն Ասևեդո
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը | Չիլի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 5, 1988[1][2] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Սանտյագո, Չիլի | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 182 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Գերսոն Էլիաս Ասևեդո Ռոխաս (իսպ.՝ Gerson Elías Acevedo Rojas, ապրիլի 5, 1988[1][2], Սանտյագո, Չիլի), չիլիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 2006 թվականին «Կոլո Կոլո» ակումբում, որի կազմում հանդես է եկել մինչև 2007 թվականը՝ այդ ընթացքում անցկացնելով 6 հանդիպում, որից հետո համալրել է «Ունիոն Էսպանյոլա» ակումբի շարքերը, որի կազմում անցկացրել է 14 հանդիպում։ 2008 թվականին տեղափոխվել է «Պուերտո Մոնտ», որտեղ, սակայն, չի կարողացել ամրապնդել իր տեղը և այդպես էլ ոչ մի խաղ չանցկացնելով՝ նույն թվականին տեղափոխվել է «Անտոֆագաստա» ակումբ, որտեղ հանդես է եկել մինչև տարեվերջ՝ անցկացնելով 10 հանդիպում։ Հետո վերադարձել է «Պուերտո Մոնտ», որտեղ էլ անցկացրել է ամբողջ 2009 թվականը՝ կրկին այդպես էլ ոչ մի անգամ չխաղալով։
Ձմռանը փորձաշրջան է անցել Երևանի «Փյունիկում», որի կազմում մասնակցել է «Համագործակցության չեմպիոնների գավաթ» մրցաշարին, սակայն արդյունքում ակումբի կողմից չի ընտրվել։ 2010 թվականի փետրվարի 11-ին հայտնի է դարձել, որ Ասևեդոն համալրել է «Ուրալ» ակումբի շարքերը՝ դառնալով ակումբի պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն ուրիշ մայրցամաքից[3]։ 2011 թվականին տեղափոխվել է «Մորդովիա»։ 2011 թվականին նա 3 գոլ է խփել Սարանսկի ակումբի կազմում։ Պարգևատրվել է Մորդովիայի Հանրապետության Փառքի III աստիճանի շքանշանով։ 2012 թվականի հուլիսի 13-ին վերադարձել է «Ուրալ»՝ կնքելով մեկ տարվա պայմանագիր[4]։
2013 թվականի նոյեմբերի 5-ին Sportbox.ru ինտերնետ-պորտալի այցելուների կարծիքով ճանաչվել է Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի լավագույն գոլի հեղինակ։ Գոլը խփել է «Անժի»-«Ուրալ» խաղի 93-րդ րոպեին և հաղթանակ պարգևել եկատերինբուրգյան ակումբին 0:1 հաշվով[5]։ Այդ գոլը հետագայում ճանաչվել է «Ուրալի» լավագույն գոլ 2013/14 մրցաշրջանում[6]։
2014/15 թվականների մրցաշրջանի 3-րդ տուրի արդյունքում «Զենիթի» դեմ խաղում Ասևեդոյի խփած գոլը կրկին ճանաչվել է լավագույնը[7]։ Այդ գոլը ճանաչվել է «Ուրալի» լավագույն գոլը 2014/15 մրցաշրջանի առաջին հատվածում[8], իսկ մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով միայն Սպարտակ Գոգնիևի՝ «Թերեքի» դարպասը խփած գոլին[9]։
2015/16 մրցաշրջանի 8-րդ տուրում Ասևեդոն դարձյալ դարձել է տուրի ամենագեղեցիկ գոլի հեղինակ՝ գրավելով «Ուֆայի» դարպասը հեռահար հարվածով[10]։ Հետագայում այդ գոլը «Ուրալի» երկրպագուների կողմից ընտրվել է որպես թիմի լավագույն գոլ մրցաշրջանում[11]։
2015 թվականի հոկտեմբերի 17-ին Ասևեդոն հերթական անգամ դարձել է տուրի ամենագեղեցիկ գոլի հեղինակը՝ ԲԿՄԱ-«Ուրալ» խաղում տուգանայինից գրավելով Իգոր Ակինֆեևի պաշտպանած դարպասը[12]։
Երկու անգամ՝ 2014 թվականի մարտին և 2015 թվականի սեպտեմբերին «Ուրալի» երկրպագուների կողմից ճանաչվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստ[13][14]։ 2016 թվականի մարտին երկարաձգել է պայմանագիրը 2 տարով։ 2015/16 մրցաշրջանի արդյունքներով ընգրկվել է ակումբի տարվա լավագույն ֆուտբոլիստների հնգյակում՝ ըստ երկրպագուների[15]։
2016 թվականի հունիսին Ասևեդոն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել է Ալմաթիի «Կայրաթ»[16]։ Սակայն արդեն 2017 թվականի հունվարին ակումբը հրաժարվել է չիլիացի ֆուտբոլիստից, որը չի արդարացրել նրա սպասելիքները[17]։
Ասևեդոն վերադարձել է Չիլի և ամռանը դարձել «Դեպորտես Իկիկե» ակումբի խաղացող[18], սակայն արդեն օգոստոսին ակումբի հետ պայմանագիրը խզվել է ընտանեկան հանգամանքների պատճառով[19]։
2018 թվականի հունվարին դարձել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվա» ակումբի խաղացող։ Ա լիգայի առաջին տուրի՝ «Ստումբրասի» դեմ խաղում Ասևեդոն խփել է իր առաջին գոլը նոր թիմում։ Մրցաշրջանի ավարտին չեմպիոնական տիտղոսը երկրորդ անգամ անընդմեջ նվաճել է «Սուդուվան», իսկ Ասևեդոն 10 գոլով դարձել է թիմի լավագույն ռմբարկու[20]։
2019 թվականի մարտին համալրել է «Ալաշկերտ» ակումբի շարքերը[21][22]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդես է եկել Չիլիի մինչև 17 տարեկանների և մինչև 20 տարեկանների հավաքականներում։
2011-ի հուլիսի 28-ին առաջին անգամ հրավիրվել է Չիլիի հավաքական՝ մասնակցելու Ֆրանսիայի հավաքականի դեմ խաղին[23]։ Երկրորդ անգամ Ասևեդոն հավաքական է հրավիրվել սեպտեմբերի 2-ին՝ իսպանացիների դեմ խաղից առաջ։ Գերսոնի նորամուտը հավաքականում կայացել է սեպտեմբերի 4-ին, երբ չիլիացիները հանդիպել են մեքսիկացիների հետ։ Ասևեդոն մասնակցել է առաջին խաղակեսին[24]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Կոլո-Կոլո»
- Չիլիի չեմպիոն (2) – Կլ. 2006, Ապ. 2007
- «Մորդովիա»
- ՖԱԼ առաջնության հաղթող – 2011/12
- «Ուրալ»
- ՖԱԼ առաջնության հաղթող – 2012/13
- ՖԱԼ գավաթակիր – 2013
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ ««Урал» подписал контракт с полузащитником из Чили» (ռուսերեն). Официальный сайт ФК «Урал». 11.02.2010. Վերցված է 2010 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում)(չաշխատող հղում) - ↑ «Игроками «Урала» стали Герсон Асеведо и Илья Кухарчук». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Асеведо — автор лучшего гола тура». Sportbox.ru. 05.11.2013. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «ГЕРСОН АСЕВЕДО – АВТОР ЛУЧШЕГО ГОЛА «УРАЛА» В СЕЗОНЕ-2013/14». Sportbox.ru. 02.06.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Лучший гол тура. Асеведо – вне конкуренции». Sportbox.ru. 16.08.2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 16-ին.
- ↑ «МЯЧ ГЕРСОНА АСЕВЕДО В ВОРОТА «ЗЕНИТА» ПРИЗНАН ЛУЧШИМ ГОЛОМ «УРАЛА» В ПЕРВОЙ ЧАСТИ СЕЗОНА». Официальный сайт футбольного клуба «Урал». 30.12.2014. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «ГОЛ ГОГНИЕВА - ЛУЧШИЙ У "УРАЛА" ПО ИТОГАМ ПРОШЕДШЕГО СЕЗОНА». «Спорт-Экспресс». 19.06.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Асеведо — автор лучшего гола 8-го тура!». Sportbox.ru. 15.09.2015. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 16-ին.
- ↑ «Герсон Асеведо — автор лучшего гола «Урала» в сезоне-2015/16». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Асеведо забил Акинфееву самый красивый гол тура
- ↑ «Репортаж о вручении Шмеля Герсону Асеведо». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Герсон Асеведо — лучший футболист «Урала» в сентябре». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Четвёртое место в активе у Герсона Асеведо (131 балл)». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 1-ին.
- ↑ Асеведо стал футболистом «Кайрата»
- ↑ «Кайрат». Асеведо и Бруно уходят?
- ↑ Бывший игрок «Кайрата» вернулся в Чили
- ↑ «Gerson Acevedo fue desvinculado de Deportes Iquique». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ Чемпионат Литвы по футболу (А лига) 2018 - Статистика игроков, Бомбардиры
- ↑ Бывший капитан «Урала» Асеведо стал одноклубником Прудникова в «Алашкерте»
- ↑ «Չիլիի հավաքականի նախկին ֆուտբոլիստը համալրեց «Ալաշկերտը»». fcalashkert.am. FC Alashkert. 2019 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Франция — Чили 1:1». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ «Мексика — Чили 1:0». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 5-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 14-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերսոն Ասևեդո» հոդվածին։ |
|