Գերդ Բրանտենբերգ
Գերդ Բրանտենբերգ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 27, 1941[1][2][3] (83 տարեկան) |
Ծննդավայր | Օսլո, Նորվեգիա[4] |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Կրթություն | Էդինբուրգի համալսարան և Օսլոյի համալսարան |
Երկեր | Egalia’s Daughters? |
Մասնագիտություն | գրող և հրապարակախոս |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Նորվեգիայի կանանց իրավունքների ասոցիացիա և Q19384135? |
Gerd Brantenberg Վիքիպահեստում |
Գերդ Մյոեն Բրանտենբերգ (շվեդ.՝ Gerd Mjøen Brantenberg, հոկտեմբերի 27, 1941[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի գրող, մանկավարժ և ֆեմինիստ գրող։ Ռադիո-հեռուստատեսության հաղորդավար Լարս Մյոենի զարմուհին է։
Գերդ Բրանտենբերգի ամենահայտնի վեպը՝ Egalias døtre-ն է («Էգալիայի դուստրերը»), լույս է տեսել 1977 թվականին, Նորվեգիայում։ Վեպում կինն ընկալվում է որպես նորմալ, իսկ տղամարդը որպես աննորմալ, ենթարկվող սեռ։ Բոլոր բառերը, որոնք սովորաբար արական սեռի, ներկայացված են իգական սեռով, և հակառակը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բրանտենբերգը ծնվել է Օսլոյում, մեծացել է Ֆրեդրիկստադում։ Անգլերեն, պատմություն և սոցիոլոգիա ուսանել է Լոնդոնում, Էդինբուրգում և Օսլոյում։ Օսլոյի համալսարանից ստացել է անգլերեն հովեդֆագի (համեմատելի է մագիստրոսի աստիճանի հետ) աստիճան, որտեղ նաև սովորել է պատմություն և քաղաքագիտություն։ Բրանտենբերգը դասավանդում է Նորվեգիայի և Դանիայի ավագ դպրոցներում, ինչպես նաև պաշտոններ է զբաղեցրել արհեստակցական միություններում (Norsk Lektorlag) և Նորվեգիայի գրողների միությունում։ 1982 թվականից լիովին զբաղվում է գրական գործունեությամբ։
1972-1983 թվականներին աշխատել է Օսլոյի կանանց տանը։ Եղել է Նորվեգիայի Forbundet av (Նորվեգիայի լեսբուհիների և գեյների ազգային ասոցիացիայի նախորդ) միասեռական մարդկանց առաջին ասոցիացիայի խորհրդի անդամ։ Բրանտենբերգը Օսլոյում և Կոպենհագենում հիմնադրել է կանանց կացարաններ և աշխատել է Lesbisk bevegelse-ում (Լեսբոհիների շարժում)։ 1978 թվականին հիմնադրել է կանանց գրական ֆորում, որի նպատակն է խրախուսել կանանց ստեղծագործելու և հրապարակվելու։ Բրանտենբերգը հրատարակել է 10 վեպ, 2 պիես, 2 թարգմանություն և բազմաթիվ քաղաքական երգեր և իր ներդրումն է ունեցել բազմաթիվ անթոլոգիաներ ստեղծման գործում։
1983 թվականին արժանացել է Mads Wiel Nygaards պարգևի, 1986 թվականին՝ "Thitprisen" դանիական գրական մրցանակի։
1970-ական թվականներին Բրանտենբերգը լեսբիական կապի մեջ է եղել դանիացի գրող Վիբեկե Վասբոյի հետ, ով 1974 թվականին Օսլոյում միացել է նրան[5]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Opp alle jordens homofile (1973, sv. Jag är väl inte sån heller)
- Egalias döttrar, Bokförlaget Prisma (1980, no. Egalias døtrer, Pax förlag, 1977)
- Ja, vi slutter (1978)
- Sangen om St. Croix (1979)
- Favntak (1983)
- Ved fergestedet (1985)
- På sporet av den tapte lyst (1986, medförfattare)
- For alle vinder (1989)
- Eremitt og entertainer (1991)
- Ompadorastedet (1992)
- Augusta og Bjørnstjerne (1996)
- Landssvikersken (2003)
Անգլերեն հրատարակված վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- What Comes Naturally (London, 1986)
- Egalia's Daughters, (Seattle 1986) or The Daughters of Egalia (London 1985)
- The Four Winds (Seattle, 1996)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 2,0 2,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120464462 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Stein Larsen, Jesper (2014 թ․ հուլիսի 8). «Frontkæmper og forfatter». Jyllands-Posten (Danish). Վերցված է 2017 թ․ մայիսի 24-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Biography in Norwegian Արխիվացված 2018-06-25 Wayback Machine
- Biography in Dagbladet, Norwegian Newspaper
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերդ Բրանտենբերգ» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 27 ծնունդներ
- 1941 ծնունդներ
- Ապրող անձինք
- Օսլո քաղաքում ծնվածներ
- Էդինբուրգի համալսարանի շրջանավարտներ
- Օսլոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նորվեգացի ֆեմինիստներ
- Ֆեմինիստ գրողներ
- Նորվեգացի մանկավարժներ
- Լեսբուհի գրողներ
- ԼԳԲՏ իրավունքների ակտիվիստներ
- Նորվեգացի կին գրողներ
- Նորվեգացի վիպասաններ