Գեր Մարգարետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեր Մարգարետ
Տեսակfortified tower?
Երկիր Էստոնիա
ՏեղագրությունՏալլին
ՎայրՎանալին
ՓողոցՊիկ փողոց
ՇինանյութFlagstone roofs?
Մասն էՏալլինի պատեր
ԲնակիչԷստոնիայի ծովային թանգարան
Քարտեզ
Քարտեզ

Գեր Մարգարետ էստ․՝ Paks Margareeta, Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Տալլինի պատի աշտարակներից մեկն է։ Գտնվում է Պիկ փողոցի վերջում[1]։

։ 155 հրակնատով պաշտպանական աշտարակը կառուցվել է 16-րդ դարի սկզբին Ծովային մեծ դարպասների առջև։ Ունի 25 մ տրամագիծ հիմքում և 20 մ բարձրություն։ Ներկայիս անունը, որ կրում է 1842 թվականից, ստացել է տպավորիչ չափերի պատճառով, մինչ այդ կոչվել է պարզապես՝ Նոր աշտարակ[2]

1830 թվականից օգտագործվել է, որպես բանտ։ Կից, 1884-1885 թվականներին, կառուցվել է Տալլինի բանտի համար նախատեսված շենքը։ 1917 թվականին աշտարակը վառել են։ 1930 թվականին դատարկ կառույցը հատկացրել են Պատմության թանգարանին։

Նեռրկայումս աշտարակը վերականգնված է և այնտեղ գործում է Էստոնիայի ծովային թանգարանը[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Große Strandpforte und Turm Dicke Margarethe (գերմ.)
  2. Kordemets, Stina (2018 թ․ սեպտեմբերի 14). «Paksu Margareeta torni alt leiti keskaegseid müüriosi». Eesti Päevaleht (էստոներեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.
  3. «Meremuuseum». meremuuseum.ee. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 2-ին.