Գեորգի Սահակյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Սահակյան | |
---|---|
Ծնվել է | 1926 մարտի 27 |
Ծննդավայր | Բաքու |
Մահացել է | հուլիսի 4, 2014 | (տարիքը 88)
Մահվան վայր | Մոսկվա |
Գերեզման | Միտինսկի գերեզմանոց |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | Դերասան |
Ընտրանի | «Թեհրան-43» |
Պարգևներ և մրցանակներ | |
Գեորգի Մարգարի Սահակյան (մարտի 27, 1926, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2014, Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ ճարտարագետ, կինոդերասան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1950 թվականին ավարտել է Բաքվի արդյունաբերական ինստիտուտը։ 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի ժամանակ տեղափոխվել է Մոսկվա։ Լինելով Իոսիֆ Ստալինի ամենացայտուն նմանակը՝ 1979 թվականից 36 ֆիլմում անձնավորել է նրա կերպարը։ 1994 թվականին այցելել է Հայաստան։ 2000 թվականից եղել է ՌԴ Նմանակների ակումբի տնօրենը, 2005 թվականից՝ Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերի ակադեմիայի անդամ[2][3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թեհրան-43», 1981
- «Օրենք», 1989, Մոսֆիլմ
- «Սև վարդը` տխրության խորհրդանիշ», 1989, Մոսֆիլմ
- «Սատանան մեզ հետ», 1991, Օդեսայի կինոստուդիա
- «38-րդ զուգահեռականը», 2001, «Օգոստոսի 1» ստուդիա, Չինաստան
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գ. Ժուկովի անվան մրցանակ, 2005
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Մոսկվայում մահացել է դերասան Գեորգի Սահակյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
- ↑ «Գեորգի Սահակյանի կենսագրությունը zarkfoundation.com կայքում».
|