Գեորգի Սահակյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Սահակյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեորգի Սահակյան
Ծնվել է1926 մարտի 27
ԾննդավայրԲաքու
Մահացել էհուլիսի 4, 2014(2014-07-04) (տարիքը 88)
Մահվան վայրՄոսկվա
ԳերեզմանՄիտինսկի գերեզմանոց
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունԴերասան
Ընտրանի«Թեհրան-43»
Պարգևներ և մրցանակներ
«Ազատ Ռուսաստանի պաշտպանին» մեդալ
IMDbID 0754289

Գեորգի Մարգարի Սահակյան (մարտի 27, 1926(1926-03-27), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 4, 2014(2014-07-04), Մոսկվա, Ռուսաստան[1]), հայ ճարտարագետ, կինոդերասան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1950 թվականին ավարտել է Բաքվի արդյունաբերական ինստիտուտը։ 1990 թվականի Բաքվի հայկական ջարդերի ժամանակ տեղափոխվել է Մոսկվա։ Լինելով Իոսիֆ Ստալինի ամենացայտուն նմանակը՝ 1979 թվականից 36 ֆիլմում անձնավորել է նրա կերպարը։ 1994 թվականին այցելել է Հայաստան։ 2000 թվականից եղել է ՌԴ Նմանակների ակումբի տնօրենը, 2005 թվականից՝ Ռուսաստանի անվտանգության, պաշտպանության և իրավակարգի հարցերի ակադեմիայի անդամ[2][3]։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Թեհրան-43», 1981
  • «Օրենք», 1989, Մոսֆիլմ
  • «Սև վարդը` տխրության խորհրդանիշ», 1989, Մոսֆիլմ
  • «Սատանան մեզ հետ», 1991, Օդեսայի կինոստուդիա
  • «38-րդ զուգահեռականը», 2001, «Օգոստոսի 1» ստուդիա, Չինաստան

Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գ. Ժուկովի անվան մրցանակ, 2005

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մոսկվայում մահացել է դերասան Գեորգի Սահակյանը». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.
  3. «Գեորգի Սահակյանի կենսագրությունը AV Production կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 18-ին.