Jump to content

Գեորգե Մալարչուկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգե Մալարչուկ
Ծնվել էհունիսի 6, 1934(1934-06-06)
ԾննդավայրԲուրսուկ, Nisporeni District, Մոլդովա
Վախճանվել էհոկտեմբերի 30, 1992(1992-10-30) (58 տարեկան)
Վախճանի վայրՔիշնև, Մոլդովա
Մասնագիտությունքաղաքական գործիչ և սցենարիստ
Լեզումոլդավերեն
Քաղաքացիություն Մոլդովա
ԿրթությունՔիշնևի պետական համալսարան
 Gheorghe Malarciuc Վիքիպահեստում

Գեորգե Մալարչուկ (ռումիներեն՝ Gheorghe Malarciuc, հունիսի 6, 1934(1934-06-06), Բուրսուկ, Nisporeni District, Մոլդովա - հոկտեմբերի 30, 1992(1992-10-30), Քիշնև, Մոլդովա), մոլդովացի գրող։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգե Մալարչուկը ծնվել է 1934 թվականին Ֆլորեշտի շրջանի Բուրսուկ գյուղում, գյուղական ֆելդշերի ընտանիքում։ 1951 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և աշխատանքի է անցել «Скынтея ленинистэ» («Լենինյան կայծ») ամսագրի խմբագրությունում, 1958-1959 թվականներին՝ ամսագրի պատասխանատու քարտուղար և գլխավոր խմբագիր։ 1956 թվականին ավարտել է Քիշնևի պետական համալսարանը։ Եղել է Մոլդովայի ԽՍՀ հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի խմբագիր, «Մոլդովա-ֆիլմ» կինոստուդիայի գլխավոր խմբագրի տեղակալ, 1970-1989 թվականներին՝ «Լիտերատուրնայա գազետա» համախորհրդային շաբաթաթերթի թղթակից[1]։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրական առաջին փորձերը՝ ֆելեյտոններ, ակնարկներ, պատմվածքներ, երևան են եկել ընթացիկ մամուլի էջերում 1953 թվականից։ 1957 թվականին հրատարակվել է «Հանդիպում» ժողովածուն, 1966 թվականին Մոսկվայում լույս է տեսել «Կկուի քարը» վիպակը։ Մյուս պատմվածքները զետեղվել են երիտասարդական ալմանախներում։ Մալարչուկը հանդես է եկել նաև դրամատիկական գործերով։ Գրել է դրամաներ, կատակերգություններ, որոնք բեմադրվել են մոլդովական թատրոններում[2]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ

Վավերագրական ֆիլմեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Մեզ մոտ՝ Կոժուշնեում», 1958
  • «Եկեք Կոպանկա», 1961
  • «Հզոր բարեկամության ակունքներում», 1962
  • «Ծիածանը տանը», 1970
  • «Ժամանակն է ապրել», 1977
  • «Պատմություն որթատունկի մասին», 1980
  • «Մեծ բարեկամության ակունքներում», 1982
  • «Բարության երեք դասերը», 1983
  • «Իմ հայրական տունը Մոլդովան է», 1983
  • «Տերերն ու ծառաները», 1988
  • «Իոն Դրուցե», 1989

Խաղարկային ֆիլմեր

  • «Վերջին գիշերը դրախտում», 1965
  • «Ինձ բարություն մի արեք», 1965
  • «Սերգեյ Լազո», 1967
  • «Հարսանիք պալատում», 1969
  • «Կարմիր փոթորիկ», 1971
  • «Սերգեյ Լազոյի կյանքն ու անմահությունը», 1985
  • «Սև մոգություն», 1991

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Маларчук Георгий
  2. Մոլդավական նովելներ և պատմվածքներ, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1970, 184 էջ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգե Մալարչուկ» հոդվածին։