Գեդիմինի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գեդիմինի աշտարակ

Գեդիմինի աշտարակ (լիտ.՝ Gedimino pilies bokštas), պատմամշակութային հուշարձան Վիլնյուսում։ Վերին Վիլենյան ամրոցի արևմտյան աշտարակ։  Տարածված է արևմտյան հատվածում, գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում , վեր է խոյանում 48 մետր (ծովի մակարդակից բարձր է 143 մետր)։ Եռահարկ ամրոցն ութանկյուն կառուցվածք ունի (ներքին հատվածը քառանկյուն է), 20 մետր բարձրությամբ , կառուցված է անտաշ որմնաքարից և կարմիր աղյուսից։ Աշտարակի վրա ծածանվում է Լիտվայի պետական դրոշը։ Դիտահրապարակի վերին մասից երևում են հին քաղաքի տեսարանը և հարթավայրը։ Աշտարակում տեղավորված է Լիտվայի ազգային թանգարանի մասնաճյուղը՝ քաղաքի պատմությանը նվիրված ցուցանմուշներով (գործում է 1960 թվականից) , հնագիտական գտածոներով, զենքի ու զինամթերքի նմուշներով, վիլնյուսյան ամրոցների մանրակերտերով։ Ցուցանմուշը հիմնովին թարմացվել է 1995 թվականին անցկացված վերանորոգման , վերականգնողական աշխատանքների արդյունքում։ Աշտարակ կարելի է բարձրանալ ոտքով ամրոցի ճանապարհով , իսկ 1895 - 1896 թվականներին ՝ լեռնալանջի պարուրաձև ճանապարհով։ Աշտարակի հարևանությամբ Վերին ամրոցի ավերակներն են և հարավային աշտարակի պաշտպանողական պատի բեկորները։

Գեդիմինի աշտարակ, 1912 թվական

1655 թվականին Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսաստանի միջև պատերազմում քաղաքը գրավվեց ցարական զորքերի կողմից։ 1660 թվականի ամռանը լեհ-լիտվական զորքերը ավերեցին քաղաքը , բայց չկարողացան գրավել Վերին ամրոցը ։ Այնտեղ պատսպարվել էր ռուսական կայազորը (700 - ից 1300 մարդ) ՝ իշխան Դանիլ Եֆիմի Միշեցկու գլխավորությամբ , որը հրանոթներից գնդակոծում էր հարձակվողներին:Շրջափակումը տևեց 16 ամիս և ավարտվեց մինչև 1661 թվականի նոյեմբերը՝ կայազորի (որտեղ փրկվել էր ընդամենը 78 մարդ) կապիտուլյացիայով։ Միշեցկին որոշել էր պայթեցնել ամրոցը , բայց իմանալով այդ մասին զինվորները բացեցին դարպասները պաշարողների առջև և նրանց ձեռքը մատնեցին իրենց պարետին։ Շրջափակման ընթացքում ավերված Վերին ամրոցն այլևս չվերականգնվեց։ 19-րդ դարում մնացել էին ամրոցի հարավային և հյուսիսային մնացորդները։ Աղյուսե արևմտյան ամրոցի պահպանված երկու հարկերի վրա 1832 թվականին (այլ տվյալներով 1838 թվականին) կառուցվեց երկհարկանի փայտե կառույց ՝ օպտիկական հեռագրասարքի նշանացույցով Սանկտ Պետերբուրգ - Վարշավա և զինվորների ու սպաների համար բնակատեղիով։ Մինչև 1878 թվականը ամրոցամերձ լեռը , նախկին Ներքին ամրոցի հատվածը մտնում էին ամրոցի երկրորդ տեսակի մեջ։ Նրա լուծարումով լեռը և ավերակները մատչելի դարձան այցելությունների համար։ Աշտարակի վերնահարկը ծառայում էր որպես հրդեհադիտանոց , իսկ աղյուսե ներքին հարկերը տրամադրվել էին սրճարանին։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո փայտաշեն կառույցը մասնատվեց։ 1930- ական թվականներին վերականգնվեց աշտարակի երրորդ հարկը:Աշտարակը նշանակալի վնասներ կրեց Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ։ 1948-1960-ական թվականներին աշտարակը վերականգնվեց և կարգի բերվեց հարակից տարածքների հետ միասին։ Ավելի ուշ վերականգնողական աշխատանքներ կատարվեցին 1995 թվականին։ 2010 թվականին սկսվեց լեռան սահք և մինչև տարեվերջ կատարվեցին ամրացման հիմնական աշխատանքները՝ կանխելով Ներքին դարավանդի սահքը։ Աշխատանքները շարունակվում են նաև վերջին երկու տարիներին։ 1988 թվականի հոկտեմբերի 7-ին Սայուդիս շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ արարողակարգ`բարձրացնելու Լիտվայի նախապատերազմյան դրոշը. այդ ժամանակվա համար ոչ պաշտոնական , բայց արդեն չարգելված ազգային դրոշը։ (1988 թվականի նոյեմբերի 18-ին դրոշն օրինականացվել էր Գերագույն խորհրդի նստաշրջանի կողմից որպես Լիտվական ԽՍՀ պետական դրոշ )։ Դրոշն առաջին անգամ աշտարակի վրա բարձրացնելու պատվին հաստատվեց հիշարժան օր. [[:lt:Lietuvos Vėliavos diena| Լիտվայի դրոշի օրը։ Այդ օրը` հունվարի մեկին, ամեն տարի անցկացվում է հանդիսավոր արարողություն. դրոշի փոխումը աշտարակի վրա։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան ամրոցի և Գեդիմինի աշտարակի տեսարանը

Աշտարակն ունի պատմական, պատմամշակութային, և, որպես կանոն, գոթական ճարտարապետության ճարտարապետական նշանակություն։ XX դարում աշտարակը դարձավ ոչ միայն քաղաքի, այլև Լիտվայի պետության խորհրդանիշը։ Նրա պատկերը փոխարինեց քաղաքի զինանշանին և պատկերվեց բաղմաբնույթ հուշանվերների վրա։