Գեդիմինի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կոորդինատներ: 54°41′12″ հս․ լ. 25°17′27″ ավ. ե. / 54.68667° հս․. լ. 25.29083° ավ. ե. / 54.68667; 25.29083

Գեդիմինի աշտարակ

Գեդիմինի աշտարակ (լիտ.՝ Gedimino pilies bokštas), պատմամշակութային հուշարձան Վիլնյուսում: Վերին Վիլենյան ամրոցի արևմտյան աշտարակ:  Տարածված է արևմտյան հատվածում, գտնվում է քաղաքի պատմական կենտրոնում , վեր է խոյանում 48 մետր (ծովի մակարդակից բարձր է 143 մետր): Եռահարկ ամրոցն ութանկյուն կառուցվածք ունի (ներքին հատվածը քառանկյուն է), 20 մետր բարձրությամբ , կառուցված է անտաշ որմնաքարից և կարմիր աղյուսից: Աշտարակի վրա ծածանվում է Լիտվայի պետական դրոշը: Դիտահրապարակի վերին մասից երևում են հին քաղաքի տեսարանը և հարթավայրը: Աշտարակում տեղավորված է Լիտվայի ազգային թանգարանի մասնաճյուղը՝ քաղաքի պատմությանը նվիրված ցուցանմուշներով (գործում է 1960 թվականից) , հնագիտական գտածոներով, զենքի ու զինամթերքի նմուշներով, վիլնյուսյան ամրոցների մանրակերտերով: Ցուցանմուշը հիմնովին թարմացվել է 1995 թվականին անցկացված վերանորոգման , վերականգնողական աշխատանքների արդյունքում: Աշտարակ կարելի է բարձրանալ ոտքով ամրոցի ճանապարհով , իսկ 1895 - 1896 թվականներին ՝ լեռնալանջի պարուրաձև ճանապարհով: Աշտարակի հարևանությամբ Վերին ամրոցի ավերակներն են և հարավային աշտարակի պաշտպանողական պատի բեկորները:

Գեդիմինի աշտարակ, 1912 թվական

1655 թվականին Ռեչ Պոսպոլիտայի և Ռուսաստանի միջև պատերազմում քաղաքը գրավվեց ցարական զորքերի կողմից: 1660 թվականի ամռանը լեհ-լիտվական զորքերը ավերեցին քաղաքը , բայց չկարողացան գրավել Վերին ամրոցը : Այնտեղ պատսպարվել էր ռուսական կայազորը (700 - ից 1300 մարդ) ՝ իշխան Դանիլ Եֆիմի Միշեցկու գլխավորությամբ , որը հրանոթներից գնդակոծում էր հարձակվողներին:Շրջափակումը տևեց 16 ամիս և ավարտվեց մինչև 1661 թվականի նոյեմբերը՝ կայազորի (որտեղ փրկվել էր ընդամենը 78 մարդ) կապիտուլյացիայով: Միշեցկին որոշել էր պայթեցնել ամրոցը , բայց իմանալով այդ մասին զինվորները բացեցին դարպասները պաշարողների առջև և նրանց ձեռքը մատնեցին իրենց պարետին: Շրջափակման ընթացքում ավերված Վերին ամրոցն այլևս չվերականգնվեց: 19-րդ դարում մնացել էին ամրոցի հարավային և հյուսիսային մնացորդները: Աղյուսե արևմտյան ամրոցի պահպանված երկու հարկերի վրա 1832 թվականին (այլ տվյալներով 1838 թվականին) կառուցվեց երկհարկանի փայտե կառույց ՝ օպտիկական հեռագրասարքի նշանացույցով Սանկտ Պետերբուրգ - Վարշավա և զինվորների ու սպաների համար բնակատեղիով: Մինչև 1878 թվականը ամրոցամերձ լեռը , նախկին Ներքին ամրոցի հատվածը մտնում էին ամրոցի երկրորդ տեսակի մեջ: Նրա լուծարումով լեռը և ավերակները մատչելի դարձան այցելությունների համար: Աշտարակի վերնահարկը ծառայում էր որպես հրդեհադիտանոց , իսկ աղյուսե ներքին հարկերը տրամադրվել էին սրճարանին: Առաջին համաշխարհային պատերազմից հետո փայտաշեն կառույցը մասնատվեց: 1930- ական թվականներին վերականգնվեց աշտարակի երրորդ հարկը:Աշտարակը նշանակալի վնասներ կրեց Համաշխարհային երկրորդ պատերազմի ժամանակ: 1948-1960-ական թվականներին աշտարակը վերականգնվեց և կարգի բերվեց հարակից տարածքների հետ միասին: Ավելի ուշ վերականգնողական աշխատանքներ կատարվեցին 1995 թվականին: 2010 թվականին սկսվեց լեռան սահք և մինչև տարեվերջ կատարվեցին ամրացման հիմնական աշխատանքները՝ կանխելով Ներքին դարավանդի սահքը: Աշխատանքները շարունակվում են նաև վերջին երկու տարիներին: 1988 թվականի հոկտեմբերի 7-ին Սայուդիս շարժման նախաձեռնությամբ տեղի ունեցավ արարողակարգ`բարձրացնելու Լիտվայի նախապատերազմյան դրոշը. այդ ժամանակվա համար ոչ պաշտոնական , բայց արդեն չարգելված ազգային դրոշը: (1988 թվականի նոյեմբերի 18-ին դրոշն օրինականացվել էր Գերագույն խորհրդի նստաշրջանի կողմից որպես Լիտվական ԽՍՀ պետական դրոշ ): Դրոշն առաջին անգամ աշտարակի վրա բարձրացնելու պատվին հաստատվեց հիշարժան օր. [[:lt:Lietuvos Vėliavos diena| Լիտվայի դրոշի օրը: Այդ օրը` հունվարի մեկին, ամեն տարի անցկացվում է հանդիսավոր արարողություն. դրոշի փոխումը աշտարակի վրա:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանակությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռան ամրոցի և Գեդիմինի աշտարակի տեսարանը

Աշտարակն ունի պատմական, պատմամշակութային, և, որպես կանոն, գոթական ճարտարապետության ճարտարապետական նշանակություն: XX դարում աշտարակը դարձավ ոչ միայն քաղաքի, այլև Լիտվայի պետության խորհրդանիշը: Նրա պատկերը փոխարինեց քաղաքի զինանշանին և պատկերվեց բաղմաբնույթ հուշանվերների վրա: