Գեբ
Գեբ | |
---|---|
Գեբ՝ երկրի աստված | |
Տեսակ | հին եգիպտական աստվածություն |
Դիցաբանություն | Հին Եգիպտոս, Հելիոպոլիսական էննեադ |
Սեռ | Տղամարդ |
Հայր | Շու |
Մայր | Տեֆնուտ |
Ամուսին | Nut?[1] |
Կողակից | Նուտ |
Զավակներ | Իսիդա, Օսիրիս, Նեֆտիդա, Հնում |
https://commons.wikimedia.org/wiki/Category:Geb Վիքիպահեստում |
| ||||
հիերոգլիֆներ Գեբ |
---|
Գեբ (հուն. Seb կամ Keb[2]), եգիպտական դիցաբանությունում երկրի աստված։ Շու օդի աստծու և Տեֆնուտ աստվածուհու որդին։ Նուտ աստվածուհու եղբայրն ու ամուսինը, Օսիրիսի, Իսիդայի, Սեթի и Նեֆտիդայի հայրը։ Ոգով (բա) իրեն ձևացրել է, որպես Խնում: Համարվում էր, որ Գեբը բարի աստված է, նա պաշտպանում է ողջերին և մահացածներին երկրի վրա ապրող օձերից, նրա վրա աճում էին մարդկանց համար անհրաժեշտ բույսերը, նրանից էր դուրս գալիս ջուրը (Նեղոս)։ Կապված էր մեռյալների աշխարհի հետ, իսկ նրա տիտղոսը՝ «Իշխանաց իշխան», նրան իրավունք էր տալիս համարվել Եգիպտոսի կառավարող։
Պատկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար պատկերվում էր մարդու տեսքով Վերին կամ Ներքին Եգիպտոսի թագը գլխին։ Երբեմն Գեբին պատկերում էին կանաչ դեմքով։
Առասպելներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գեբը պատկանում էր հելիոպոնտական էննեադին։ «Բուրգերի տեքստերի» համաձայն Գեբը հանդես էր գալիս, որպես ստորգետնյա աշխարհի և Դուատ աստծո մարմնավորումը, ով մասնակցում է Օսիրիսի կողմից անց կացվող մահացածների դատին։ Հին պատկերացմամբ նա գտնվում էր երկնքում, արևելքում, որտեղից դուրս է գալիս արևը։ Միջին թագավորության ժամանակ Հին Եգիպտոսում ձևավորվեց կարծիք, որ Դուատը և ստորգետնյա աշխարհը գտնվում են արևմուտքում, որտեղ Արևը մայր է մտնում։ Հորի և Սեթի մասին առասպելում Օսիրիսի գահի համար, Գեբը հանդես էր գալիս, որպես գլխավոր դատավոր։ Գեբի տիտղոսն է՝ «իշխանաց իշխան», նա համարվում էր Եգիպտոսի կառավարիչ։ Գեբի հետևորդը Օսիրիսն էր, ումից գահը անցավ Հորին, իսկ Հորի ժառանգներն ու ծառաները փարավոններն էին, փարավոնների իշխանությունը դիտարկվում է Գեբի բարձրությամբ։ Գեբի անունը գրվում էր բադ հիերոգլիֆով, չնայած դա նրա սուրբ թռչունը չէր։ Մի տեքստում նրա աղջիկ Իսիդան անվանվում էր «բադի ձու»։
Առասպելի համաձայն Գեբը կռվել էր իր կնոջ հետ այն պատճառով, որ նա ամեն օր ուտում էր իր երկրային - փայլեր երեխաներին, իսկ հետո նորից ծնում նրանց։ Շուն բաժանեց նրանց և Նուտին բարձրացրեց վերև՝ երկինք, իսկ Գեբին թողեց իր հորիզոնական դիքում՝ երկրի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Encyclopedia of Ancient Deities — 1 — Jefferson: McFarland & Company, 2000. — P. 189. — 597 p. — ISBN 0-7864-0317-9
- ↑ Budge, E. A. Wallis (Ernest Alfred Wallis), Sir, 1857-1934. The gods of the Egyptians, or, Studies in Egyptian mythology. — [Kessinger Publishing]. — ISBN 0766129861
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեբ» հոդվածին։ |
|