Գարուշ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Համբարձումյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գարուշ Վեմիրի Համբարձումյան
հուլիսի 9, 1989(1989-07-09) - հուլիսի 14, 2020(2020-07-14) (31 տարեկան)
ԾննդավայրԼուսակունք, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՀայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատված, Տավուշի հատված
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումմայոր
ՊաշտոնՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար
Մարտեր/
պատերազմներ
Հայ-ադրբեջանական ռազմական բախում (հուլիս, 2020)
ԿրթությունՎազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա

Գարուշ Վեմիրի Համբարձումյան (հուլիսի 9, 1989(1989-07-09), Լուսակունք, Վարդենիսի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հուլիսի 14, 2020(2020-07-14), Տավուշի մարզ, Հայաստան, հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատված, Տավուշի հատված), հայ զինվորական, մայոր, զոհվել է Հայ-ադրբեջանական ռազմական բախման ընթացքում՝ Ադրբեջանի կողմից արձակած կրակից[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1989 թվականի հուլիսի 9-ին։ Ավարտել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, ստացել է սակրավորի մասնագիտություն և լեյտենանտի զինվորական կոչում։ Նշանակվել է ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային դասակի հրամանատար, որից հետո՝ 2015 թվականին՝ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար։

2016 թվականին Գարուշ Համբարձումյանն ընդգրկված էր Հայաստանի զինված ուժերի լավագույն սպաների ու հրաանատարների ցանկում[2]։

Մայոր Գարուշ Համբարձումյանը զոհվել է Ադրբեջանի Հանրապետության կողմից արձակած կրակից, 2020 թվականի հուլիսի 14-ին՝ Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում։

Հուղարկավորվել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում[3]։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը հետմահու պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով[4]։

Ամուսնացած էր, ունի մեկ երեխա[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Զոհվել են մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը».
  2. ՊՆ-ն՝ զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի մասին
  3. «Զոհված մայոր Գարուշ Համբարձումյանի հուղարկավորության արարողությունը».
  4. Գ. Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ «ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ» 2-ՐԴ ԱՍՏԻՃԱՆԻ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. Զոհված Կապիտան Գարուշ Համբարձումյանը Լոռու մարզից էր. ամուսնացած էր ուներ մեկ երեխա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]