Գաստոն Դեֆեր
Գաստոն Դեֆեր | |
ֆր.՝ Gaston Paul Charles Defferre[1] | |
Կուսակցություն՝ | Սոցիալիստական կուսակցություն և Բանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին |
---|---|
Ծննդյան օր՝ | սեպտեմբերի 14, 1910[2][3][4][…] |
Ծննդավայր՝ | Marsillargues[1] |
Վախճանի օր՝ | մայիսի 7, 1986[2][3][4][…] (75 տարեկան) |
Վախճանի վայրը՝ | Մարսել[1] |
Ամուսին ՝ | Edmonde Charles-Roux?[5] և Andrée Defferre-Aboulker?[6] |
Հայր՝ | Paul Defferre? |
Գաստոն Պոլ Չարլզ Դեֆեր ( ֆր.՝ Gaston Paul Charles Defferre, սեպտեմբերի 14, 1910[2][3][4][…], Marsillargues[1] - մայիսի 7, 1986[2][3][4][…], Մարսել[1]), ֆրանսիացի պետական գործիչ, Ֆրանսիայի ներքին գործերի նախարար (1981-1984)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաստոն Դեֆերը ծնվել է 14 Մարզիյարում մանր բուրժուական բողոքական ընտանիքում։ 1928 թվականին Դեֆերը տեղափոխվել է Դակար։ Էքս-ան-Պրովանսում տնտեսագիտություն և իրավագիտություն ուսանելուց հետո նա 1931 թվականին ընդունվեց Մարսելի փաստաբանական գրասենյակ։ 1933 թվականին նա միացել է Աշխատավորների ինտերնացիոնալի ֆրանսիական սեկցիային, եղել է Ժողովրդական ճակատի կողմնակից և ռազմատենչ սոցիալիստ[7]։
1940 թվականին Գասթոն Դեֆերը դարձավ Դանիել Մայորի ստեղծված Սոցիալիստական գործողությունների կոմիտեում սոցիալիստական դիմադրության առաջին անդամներից մեկը ֆր.՝ Comité d’action socialiste, CAS): Գերմանական օկուպացիոն ուժերի ներխուժումից և Վիշիի ռեժիմի ստեղծումից հետո նա ընդհատակյա անցավ Թուլուզում, Լիոնում և Լոտ դեպարտամենտում գործող ցանցում[8]։
1944 թվականի սեպտեմբերին Դեֆերը նրանց թվում էր, ովքեր ողջունեցին գեներալ դը Գոլին ազատագրված Մարսելի քաղաքապետարանի դիմաց։ 1953 թվականից մինչև իր մահը՝ 1986 թվականը, 33 տարի շարունակ եղել է Մարսելի սոցիալիստ քաղաքապետը՝ ստանալով Կանեբիերի թագավոր մականունը։ Քաղաքում ղեկավարության համար քաղաքական առճակատման ժամանակ նրան հաջողվել է հաղթել ծովագնացների արհմիության հանրաճանաչ և հեղինակավոր առաջնորդ Պիեռ Ֆերի-Պիզանիին։ Միաժամանակ բազմիցս լուրեր են պտտվում տեղի մաֆիայի հետ նրա կապերի մասին։ Քաղաքաշինական քաղաքականության մեջ հատկապես նշվում է 9-րդ թաղամասի զարգացումը, որը դարձել է Ֆրանսիայի ամենախիտ բնակեցված համատիրություններից մեկը (ճարտարապետ՝ Քսավյե Արսենա-Անրի)[9]։
1962-1981 թվականներին և 1986 թվականին՝ Ազգային ժողովի պատգամավոր է եղել և սոցիալիստական խմբակցության ղեկավար։ 1969 թվականին Դեֆերը առաջադրվել է նախագահի պաշտոնում, սակայն ջախջախիչ պարտություն է կրել առաջին փուլում՝ հավաքելով ձայների միայն 5,0%-ը և զբաղեցնելով չորրորդ տեղը։ 1981-1984 թվականներին աշխատել է որպես ներքին գործերի նախարար Ֆրանսիայի սոցիալիստական կառավարությունում։ 1984-1986 թվականներին աշխատել է որպես Ֆրանսիայի պլանավորման և տարածքային կառավարման նախարար։ Այս պաշտոններում նա իրականացրեց սոցիալիստական կառավարության ամենանշանակալի բարեփոխումներից մեկը՝ կապված կառավարման համակարգի ապակենտրոնացման հետ։ Առաջին սոցիալիստական կաբինետի ձևավորման ժամանակ Պիեռ Մաուրոյը այն քիչ սոցիալիստներից էր, ովքեր դեմ էին Կոմունիստական կուսակցության նախարարների ընդգրկմանը[7]։
Քաղաքական մանդատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառավարական գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տեղեկատվության գծով պետքարտուղար (հունվար-հունիս, 1946)
- Արտասահմանյան Ֆրանսիայի գծով պետքարտուղարի տեղակալ (1946-1947)
- Առևտրային ծովի նախարար (1950-1951 / մարտ–օգոստոս, 1951)
- Արտասահմանյան Ֆրանսիայի նախարար (1956-1957)
- պետնախարար, ներքին գործերի և ապակենտրոնացման նախարար (1981-1983)
- Ներքին գործերի և ապակենտրոնացման նախարար (1983-1984)
- պետնախարար, պլանավորման և հողաշինության նախարար (1984-1986)[7]
Ընտրական մանդատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի Ազգային ժողով
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆրանսիայի Ազգային ժողովի Բուշ-դյու-Ռոնի պատգամավոր, 1945-1958 / 1962-1981 (1981-ին դարձել է նախարար) / մարտ–մայիս 1986 (մահացել է 1986 թվականին)։ Ընտրվել է 1945-ին, վերընտրվել է 1946-ի հունիսին, նոյեմբերի 1946, 1951, 1956, 1962, 1967, 1968, 1973, 1978, 1981 թվականներինին, 1986 թվականին[7]։
Ֆրանսիայի Սենատ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուշ-դյու-Ռոնի սենատոր, 1959-1962 (1962 թվականին վերընտրվել է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ)։ Ընտրվել է 1959 թվականին[7]։
Քաղաքային խորհուրդ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարսելի քաղաքապետ, 1944-1945 /1953-1986 (մահացել է 1986 թվականին)։ Վերընտրվել է 1953, 1959, 1965, 1971, 1977, 1983 թվականներին[7]։
- Մարսելի քաղաքային խորհրդական, 1944-1945 /1953-1986 (մահացել է 1986 թվականին)։ Վերընտրվել է 1953, 1959, 1965, 1971, 1977, 1983 թվականներին[7]։
Մենամարտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1967 թվականի ապրիլի 21-ին Նոյ-սյուր-Սեն այգում տեղի է ունեցել Ֆրանսիայում վերջին պաշտոնական մենամարտը, որում սուսերներով կռվել են Դեֆերը և գոլիստ-պատգամավոր Ռենե Ռիբիերը։ Գոլիստն այսպիսով որոշել է վերականգնել իր պատիվը այն բանից հետո, երբ Դեֆերը նրան Ազգային ժողովում ապուշ է անվանել։ Կռիվը տևել է ընդամենը մի քանի րոպե և դադարեցվել է այն բանից հետո, երբ սոցիալիստը երկու խոցում է արել իր հակառակորդին ուսի հատվածում[9][10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Fichier des personnes décédées
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 http://www.senat.fr/senateur/defferre_gaston000250.html
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 http://www.senat.fr/senateur-communaute/defferre_gaston000250.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
- ↑ 5,0 5,1 http://www.crif.org/fr/alireavoiraecouter/Gaston-Defferre-par-Gerard-Unger-(*)27046
- ↑ 6,0 6,1 https://maitron.fr/spip.php?article156893
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 7,5 7,6 Gérard Unger, Gaston Defferre (2011).
- ↑ ARTE+7 | Mafia et République (1/3) (ֆրանսերեն), Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 17-ին, Վերցված է 2017 թ․ մարտի 16-ին
{{citation}}
: More than one of|archivedate=
and|archive-date=
specified (օգնություն); More than one of|archiveurl=
and|archive-url=
specified (օգնություն) - ↑ 9,0 9,1 (Ֆրանսերեն) «The last sword duel in history, France, 1967». Rare Historical Photos (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 25-ին.
- ↑ 1967 Epee Duel Deffere vs. Ribiere ՅուԹյուբում
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Naylor, Edward Walter James. "A system that resembles both colonialism and the invasion of France: Gaston Defferre and the politics of immigration in 1973." in France and the Mediterranean: international relations, culture and politics (Peter Lang International Academic Publishers, 2012) pp. 249–273.
- Shipway, Martin. "Gaston Defferre’s Loi-Cadre and its application, 1956/57: Last chance for a French African ‘empire-state’ or blueprint for decolonisation?." in Francophone Africa at fifty (Manchester University Press, 2015_.
- Unger, Gérard. Gaston Defferre (2011), Biography in French.
- Սեպտեմբերի 14 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մայիսի 7 մահեր
- 1986 մահեր
- Մարսել քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Ֆրանսիայի նախարարներ
- Ֆրանսիայի քաղաքական գործիչներ
- Ֆրանսիացի իրավաբաններ
- Ֆրանսիացի կալվինիստներ
- Ֆրանսիացի հակակոմունիստներ
- Ֆրանսիացի սոցիալիստներ
- Ֆրանսիացի պետական գործիչներ