Գաստելլո Գասպարյան
Appearance
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գասպարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գաստելլո Գասպարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 18, 1941[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Վախճանվել է | հունիսի 18, 2015 (73 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1966) |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Պարգևներ | |
Գաստելլո Գասպարյան Վիքիդարանում |
Գաստելլո Ավետիսի Գասպարյան (դեկտեմբերի 18, 1941[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2015, Երևան, Հայաստան)[2], հայ նկարիչ, բեմանկարիչ։ Հայաստանի վաստակավոր նկարիչ (2015)։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գաստելլո Գասպարյանը ծնվել է Երևանում։ 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1966-2002 թվականներին եղել է Հայաստանի հեռուստաստուդիայի բեմադրող նկարիչը։ Բեմադրություններ է ձևավորել Երևանի տիկնիկային թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Գավառի դրամատիկական թատրոններում։ Ձևավորել է նաև 40-ից ավելի հեռուստաներկայացումներ[3]։
Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[4]։
Գրաֆիկական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Հռիփսիմե», 1984
- «Զոհվածներին», 1985
- «Արարատ», 1986
- «Մերկություն», 2001
- «Դոն Կիխոտ», շարք, 2001
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Համամիութենական փառատոնի առաջին մրցանակ (Եղիշե Չարենցի «Երկրի Նաիրի» հեռուստաներկայացման ձևավորման համար), Ռիգա, 1982
- ՀՀ վաստակավոր նկարիչ, 2015
Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995, 1997, 1998, 2009[5]), Փարիզում (2002)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=5195
- ↑ «Մահացել է նկարիչ Գաստելլո Գասպարյանը». Հայաստանի Հանրային Ռադիո. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Zarkfoundation - Գաստելլո Գասպարյան». zarkfoundation.com.
- ↑ «Նկարչի տանը բացվեց Գաստելլո Գասպարյանի անհատական ցուցահանդեսը». Արմենպրես. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.