Գաստելլո Գասպարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գաստելլո Գասպարյան
Ծնվել է դեկտեմբերի 18, 1941(1941-12-18)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել է հունիսի 18, 2015(2015-06-18) (73 տարեկանում)
Մահվան վայր Երևան, Հայաստան
Ազգություն հայ
Կրթություն Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Պարգևներ Հայաստանի Հանրապետության վաստակավոր նկարիչ
Գաստելլո Գասպարյան Վիքիդարանում

Գաստելլո Ավետիսի Գասպարյան (դեկտեմբերի 18, 1941(1941-12-18), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 18, 2015(2015-06-18), Երևան, Հայաստան)[1], հայ նկարիչ, բեմանկարիչ: ՀՀ վաստակավոր նկարիչ (2015):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գաստելլո Գասպարյանը ծնվել է Երևանում: 1966 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը: 1966-2002 թվականներին եղել է Հայաստանի հեռուստաստուդիայի բեմադրող նկարիչը: Բեմադրություններ է ձևավորել Երևանի տիկնիկային թատրոնում, Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Գավառի դրամատիկական թատրոններում: Ձևավորել է նաև 40-ից ավելի հեռուստաներկայացումներ[2]։

Ստեղծագործություններից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[3]:

Գրաֆիկական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հռիփսիմե», 1984
  • «Զոհվածներին», 1985
  • «Արարատ», 1986
  • «Մերկություն», 2001
  • «Դոն Կիխոտ», շարք, 2001

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Համամիութենական փառատոնի առաջին մրցանակ (Եղիշե Չարենցի «Երկրի Նաիրի» հեռուստաներկայացման ձևավորման համար), Ռիգա, 1982
  • ՀՀ վաստակավոր նկարիչ, 2015

Ցուցահանդեսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995, 1997, 1998, 2009[4]), Փարիզում (2002):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մահացել է նկարիչ Գաստելլո Գասպարյանը»։ Հայաստանի Հանրային Ռադիո։ Վերցված է 2016-12-18 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
  3. Baghdasaryan Aram։ «AV Production - Գաստելլո Գասպարյան»։ avproduction.am։ Վերցված է 2016-12-18 
  4. «Նկարչի տանը բացվեց Գաստելլո Գասպարյանի անհատական ցուցահանդեսը»։ Արմենպրես։ Վերցված է 2016-12-18