Գասպար Մելքոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մելքոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 27, 1881[1] |
---|---|
Ծննդավայր | Ախալցխա[1] |
Մահացել է | մարտի 14, 1952[1] (71 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1908)[1] |
Մասնագիտություն | վիրաբույժ և դասախոս |
Կոչում | պրոֆեսոր[1] |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր[1] (1973) |
Աշխատավայր | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան[1] |
Պարգևներ |
Գասպար Հովակիմի Մելքոնյան (հունվարի 27, 1881[1], Ախալցխա[1] - մարտի 14, 1952[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային վիրաբույժ։ Բժշկական գիտությունների դոկտոր (1973), պրոֆեսոր (1935)։ Հայաստանում վիրաբուժության հիմնադիրներից է։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1908 թվականին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը։ 1910-1919 թվականին աշխատել է Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում, եղել Կովկասյան բժշկական ընկերության անդամ։ 1920 թվականից՝ Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, մասնակցել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետի կազմակերպմանը, ուր դասավանդել Է 1930-1931 թվականին։ 1934 թվականին հիմնել է Հայաստանի բժշկական ընկերության վիրաբուժական բաժանմունքը և ղեկավարել մինչև 1938 թվականը, 1935 թվականից՝ բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1941-1945 թվականին եղել է Երևանի Էվակոհոսպիտալների վիրաբույժ և խորհրդատու։ Մելքոնյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոսկրապատվաստման, ծայրամասային նյարդերի, կրծքավանդակի և դրա օրգանների վնասվածքների ու բարդությունների բուժման հարցերին։ Առաջարկել է ուղիղ աղիքի, շարժուն երիկամի ամրացման (ֆիքսման) եղանակ, նկարագրել օրգանիզմից դուրս ոսկրի գոյացման ու աճման բացառիկ դեպք։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մելքոնյանի անունով են կոչվում Երևանի 11 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, բժշկական ինստիտուտի հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 396)։ |
- Հունվարի 27 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ախալցխա քաղաքում ծնվածներ
- Մարտի 14 մահեր
- 1952 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի դասախոսներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ վիրաբույժներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ