Գառնիկ Գիլոյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գիլոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գառնիկ Գիլոյան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 10, 1937[1] (86 տարեկան) Օլավերդ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Մասնագիտություն | անասնաբույծ և ընտրասերիչ |
Հաստատություն(ներ) | Université de N'Djaména?, Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ և Հայաստանի ազգային ագրարային համալսարան |
Ալմա մատեր | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1962) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987) |
Գառնիկ Հարությունի Գիլոյան (նոյեմբերի 10, 1937[1], Օլավերդ, Ախալքալաքի շրջան, Սամցխե-Ջավախեթի մարզ, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան։ Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989)։ ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։ Հայաստանի Հանրապետության կենդանաբուժական բժշկագիտության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2010)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գառնիկ Գիլոյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում։ 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1976-1978 թվականներին աշխատել է Չադի ազգային համալսարանում։ 1968-1976 թվականներին և 1978 թվականից՝ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբինում։ 1990-1997 թվականներին եղել է վարիչ, 2001-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասնավոր անասնապահության ամբիոնի վարիչ[2]։
Մշակել է տավարի տարբեր ցեղերի բարդ վերարտադրական տրամախաչման մեթոդի առանձին խնդիրներ, ստացել բարձր մթերատու եռացեղ (կովկասյան գորշ, ջերսեյան, հոլշտինյան) խառնացեղեր։ Հեղինակ է գիտական աշխատանքների, այդ թվում՝ գիտամանկավարժական բնագավառում։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Գյուղատնտեսական կենդանիների բուծում, սելեկցիա և վերարտադրություն, գազանաբուծություն» մասնագիտական խորհրդի անդամ (1983)
- ՀԳԳԱ թղթակից անդամ (1994)։
- Ֆերմերների ազգային միության (ՖԱՄ) նախագահության անդամ (1998)։
- ՀՀ ֆերմերների ազգային միավորում, նախագահության անդամ (1998)։
- Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, գիտական խորհրդի անդամ (2009)։
- Հեռակա ուսուցման դեպարտամենտ, մեթոդական խորհրդի անդամ (2007)։
- «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական խորհրդի անդամ (2005-2011)։
- ՀՀ կենդանաբուժական բժշկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1998-2010)։
- ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գիտատեխնիկական խորհրդի անդամ (2002)։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՀՀ գյուղատնտեսական նախարարության, ՖԱՄԻ, ՀԱԱՀ ոսկե մեդալներ (2000-2010)
- ՀՀ վարչապետի պատվոգիր (2010)
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանի պատվոգիր (2008)
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանի պատվոգիր (2000)
- ՀՀ գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի պատվոգիր (1997)
- Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան(1984)
- Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան (1983)
- Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգիր (1981)
- Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգրեր (1978-1979)
- Չադի Հանրապետություն, ԽՍՀՄ դեսպանատան պատվոգր (1978)
- Խորհրդային Միության արհմիութենական կենտրոնական կոմիտեի նախագահության կրծքանշան (1973)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հանձնարարականներ կաթնատու տիպի նախիրների ստեծման վերաբերյալ, 1986 (համահեղինակ)
- Տավարաբուծության տեղեկատու, ուսումնական ձեռնարկ, 1995 (համահեղինակ)։
- Գյուղատնտեսական կենդանիների կերակրումը, ֆրանսերեն, 1997 (համահեղինակ)։
- Անասնաբուծության հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, 2001 (համահեղինակ)։
- Կենդանիների աճը և զարգացումը։ Ուսումնական ձեռնարկ, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոն, Երևան, ՀԱԱՀ, 2016։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=7061
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|