Գառնիկ Գիլոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գառնիկ Գիլոյան
Ծնվել էնոյեմբերի 10, 1937(1937-11-10) (82 տարեկան)
ԾննդավայրՕլավերդ, Վրաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանգյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987)
Մասնագիտությունանասնաբույծ

Գառնիկ Հարությունի Գիլոյան (նոյեմբերի 10, 1937(1937-11-10), Օլավերդ, Վրաստան), հայ անասնաբույծ-ընտրասերումնաբան: Գյուղատնտեսական գիտությունների դոկտոր (1987), պրոֆեսոր (1989): ՀԳԳԱ թղթակից անդամ (1994): Հայաստանի Հանրապետության կենդանաբուժական բժշկագիտության գիտությունների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս (2010):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գառնիկ Գիլոյանը ծնվել է 1937 թվականի նոյեմբերի 10-ին, Ախալքալաքի շրջանի Օլավերդ գյուղում: 1962 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը: 1976-1978 թվականներին աշխատել է Չադի (Կենտրոնական Աֆրիկա) ազգային համալսարանում: 1968-1976 թվականներին և 1978 թվականից՝ աշխատել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի (1994 թվականից՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիա) գյուղատնտեսական կենդանիների բուծման ամբինում: 1990-1997 թվականներին եղել է վարիչ, 2001-2003 թվականներին՝ Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մասնավոր անասնապահության ամբիոնի վարիչ[1]:

Մշակել է տավարի տարբեր ցեղերի բարդ վերարտադրական տրամախաչման մեթոդի առանձին խնդիրներ, ստացել բարձր մթերատու եռացեղ (կովկասյան գորշ, ջերսեյան, հոլշտինյան) խառնացեղեր: Հեղինակ է գիտական աշխատանքների, այդ թվում՝ գիտամանկավարժական բնագավառում:

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Գյուղատնտեսական կենդանիների բուծում, սելեկցիա և վերարտադրություն, գազանաբուծություն» մասնագիտական խորհրդի անդամ (1983)
  • ՀԳԳԱ թղթակից անդամ (1994):
  • Ֆերմերների ազգային միության (ՖԱՄ) նախագահության անդամ (1998):
  • ՀՀ ֆերմերների ազգային միավորում, նախագահության անդամ (1998):
  • Անասնաբուժական-բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետ, գիտական խորհրդի անդամ (2009):
  • Հեռակա ուսուցման դեպարտամենտ, մեթոդական խորհրդի անդամ (2007):
  • «Տնտեսության, նրա ճյուղերի տնտեսագիտություն և կառավարում» մասնագիտական խորհրդի անդամ (2005-2011):
  • ՀՀ կենդանաբուժական բժշկագիտության միջազգային ակադեմիայի անդամ (1998-2010):
  • ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն, գիտատեխնիկական խորհրդի անդամ (2002):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ գյուղատնտեսական նախարարության, ՖԱՄԻ, ՀԱԱՀ ոսկե մեդալներ (2000-2010)
  • ՀՀ վարչապետի պատվոգիր (2010)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Ա. Գրիգորյանի պատվոգիր (2008)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Զ. Գևորգյանի պատվոգիր (2000)
  • ՀՀ գյուղատնտեսության նախարար Վ. Մովսիսյանի պատվոգիր (1997)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան(1984)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի կրծքանշան (1983)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգիր (1981)
  • Սոցիալիստական մրցության հաղթողի պատվոգրեր (1978-1979)
  • Չադի Հանրապետություն, ԽՍՀՄ դեսպանատան պատվոգր (1978)
  • Խորհրդային Միության արհմիութենական կենտրոնական կոմիտեի նախագահության կրծքանշան (1973)

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հանձնարարականներ կաթնատու տիպի նախիրների ստեծման վերաբերյալ, 1986 (համահեղինակ)
  • Տավարաբուծության տեղեկատու, ուսումնական ձեռնարկ, 1995 (համահեղինակ):
  • Գյուղատնտեսական կենդանիների կերակրումը, ֆրանսերեն, 1997 (համահեղինակ):
  • Անասնաբուծության հիմունքներ, ուսումնական ձեռնարկ, 2001 (համահեղինակ):
  • Կենդանիների աճը և զարգացումը: Ուսումնական ձեռնարկ, ՀՀ Կրթության և գիտության նախարարություն, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոն, Երևան, ՀԱԱՀ, 2016:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]