Գանձակի փքանք
Գանձակի փքանք, գանձակի տիմպանիա (հունարեն՝ tympanon – թմբուկ), որոճողների հիվանդություն։ Բնորոշվում է գանձակում մեծ քանակությամբ գազերի կուտակմամբ։ Ավելի հաճախ ընթանում է սուր, որն առաջանում է հեշտ խմորվող կերեր (երեքնուկ, վիկ), փչացած, թթված, փառակալած խոտ, սիլոս ուտելուց, մսուր պահվածքից կտրուկ արոտայինի անցնելուց։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական կլինիկական ախտանշաններն են` փորի չափերի խիստ մեծացումը, ձախ սովյալ փոսի փքանքը, գանձակի կծկումների թուլացումը և դանդաղումը, լորձաթաղանթների սակավարյունությունը, հևոցը, որոշ դեպքերում խիթերը։ Բուժումն ուշացնելու դեպքում՝ շնչահեղձությունից հնարավոր են անկումներ։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուժումը զոնդահարում և գանձակի լվացում, ներքին ընդունման համար տիմպանալ, սիկալեն, բևեկնախեժ, կաթ, ռումինատոր միջոցներ (կաթնաթթու, սպիտակ կեղծ ղանձ լամերի թուրմ) և լուծողական աղ, երբեմն՝ ծակում սովյալ փոսի հատվածում։ Կենդանիների արածեցումը առատ խոտով մարգագետիններում պետք է իրականացվի միայն պակաս հյութալի և չոր կերակուրով կերակրելուց հետո։ Արգելվում է անասուններին արոտավայր քշել ցողի ժամանակ կամ անձրևից անմիջապես հետո[1]։
Կանխարգելում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կերերի որակի և օրակերի հսկողություն, արածեցման կանոնների պահպանում։
Անատոմիապաթոլոգիական փոփոխություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենդանու մարմնի գանգուղեղային մասի մկանները, հատկապես արգանդի վզիկի շրջանը և կրծքավանդակի վերջույթները չափավոր կամ մեծ չափով լցված են արյունով։ Երբ փքանքը կտրվում է, գազը ուժգին դուրս է գալիս և փրփուր պարունակությունը թափվում է։ Փայծաղը սեղմված է և գունատ։ Լյարդը նույնպես իշեմիկ է և մասամբ ավտոլիզացված[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |