Գանգերի մատուռ
Գանգերի մատուռ լեհ.՝ Kaplica Czaszek | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | մատուռ |
Երկիր | Լեհաստան |
Տեղագրություն | Kudowa-Zdrój?[1] |
Թեմ | Էպարխիյա Սվիդնիցի |
Ժառանգության կարգավիճակ | անշարժ հուշարձան[1] |
Շինանյութ | աղյուս[1] |
Skulls Chapel in Kudowa-Zdrój Վիքիպահեստում | |
czermna.pl |
Գանգերի մատուռ (լեհ.՝ Kaplica Czaszek), պաշտոնապես՝ Սուրբ Բարդուղիմեոսի եկեղեցի (լեհ.՝ Kościół świętego Bartłomieja)[2], մատուռ-ոսկրատուն Լեհաստանի Կուդովա Զդրույ քաղաքում։ Կառուցվել է 1776 թվականին Գլաց կոմսության սահմանին որպես եղբայրական գերեզմանատուն։ Միակ ոսկրատունն է Լեհաստանում և վեց ոսկրատներից մեկը Եվրոպայում[3]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռը կառուցվել է 1776 թվականին ազգությամբ չեխ հոգևորական Վացլավ Տոմաշեկը որպես Երեսնամյա պատերազմում և Սիլեզյան երեք պատերազմներում մահացածների[4], ինչպես նաև խոլերայից, սիֆիլիսից ու քաղցից մահացածների դամբարան[5][6]։ Որպես նախօրինակ ծառայել է հռոմեական Սանտա Մարիա դելա Կոնչեցիոնե եկեղեցին, որի կրիպտեում թաղված են կապուցին վանականանների ոսկորներ[7]։ Տասնութ տարվա ընթացքում (1776-1794) Տոմաշեկը հավաքել ու մաքրել է ոսկորներ, ապա դրանք տեղավորել մատուռում։ Կառուցման հարցում համագործակցել է տեղի ազնվական Լեոպոլդ ֆոն Լեսլին[8]։ Շինարարությունն ավարտելուց հետո հայր Վացլավ Տոմաշեկը մահացել է[8]։
Ներկայումս տարվա մեջ մեկ անգամ (օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը) մատուռում պատարագ է մատուցվում այնտեղ թաղված, ինչպես նաև բոլոր այն մարդկանց հոգիների հանգստության համար, ովքեր մահացել են դժբախտ պատահարներից ու հիվանդություններից։
Ճարտարապետություն և ինտերիեր[խմբագրել | խմբագրել կոդը]
Մատուռում կա երեք հազար գանգ, իսկ նրա հիմքում՝ մոտ 21.000 մարդու ոսկոր։ Տոմաշեկի ու մատուռի մյուս հիմնադիրների (գերեզմանափոր Լանգեր, զգեստապետ Շմիդտ) գանգերը 1804 թվականին տեղավորվել են մատուռի խորանում[5]։
Մատուռի ներսում կա Հիսուսի խաչելությունը ներկայացնող խաչ և հրեշտակների երկու փորագրություն։ Մուտքի մոտ հուշարձան է՝ լեհերեն, չեխերեն և գերմաներեն մակագրություններով[2]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 register of objects of cultural heritage in Poland
- ↑ 2,0 2,1 «Kaplica Czaszek: The Chapel of Skulls». Atlas Obscura (անգլերեն).
- ↑ Lori Zimmer (10.09.2015). «6 Creepy Churches Made of Bones». Inhabitat (անգլերեն).
- ↑ «Часовня черепов в Польше». Тайны мира (ռուսերեն). 20.03.2014. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 22-ին.
- ↑ 5,0 5,1 Waldemar Brygier, Tomasz Dudziak Ziemia Kłodzka. — Pruszków: Oficyna Wydawnicza "Rewasz", 2010. — P. 310. — ISBN 978-83-89188-95-3
- ↑ Perrin Doniger (29.10.2013). «This Beautiful Chapel in Czermna, Poland, Is Constructed Out of Thousands of Human Bones». Smithsonian Magazine (անգլերեն).
- ↑ «Kaplica Czaszek - najbardziej niezwykłe miejsce Polsce». WP Turystyka (լեհերեն).
- ↑ 8,0 8,1 «Кудо́ва-Здру́й (Kudowa-Zdrój)». StudentPortal (ռուսերեն). 18.04.2016.
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Գանգերի մատուռ կատեգորիայում։ |