Գալուստ Արապյան
Արտաքին տեսք
Գալուստ Արապյան | |
---|---|
Ծնվել է | Ստամբուլ |
Մասնագիտություն | պատմաբան |
Տիրապետում է լեզուներին | հայերեն և թուրքերեն |
Գալուստ Արապյան (, Ստամբուլ), հայ պատմաբան։
Ծնվել է Կ. Պոլսում, որտեղ ստացել է կրթությունը։ 1815 թ.-ին հայերենով կազմել է Մուստաֆա փաշա Բայրակդարի կյանքի տարեգրությունը։ Աշխատությունը մինչև 1943 թ. մնացել է անտիպ։ Այդ թվականին Էսադ Ուրասը այն հայերենից թարգմանել է թուրքերենի և հրատարակել Թուրքական պատմության միության տեղեկագրում պրոֆեսոր Ի. Խ. Ուզաուն-չարշըլըի առաջաբանով։ Գրքի վերնագիրն է «Սադրազամ Ալեմդար Մուստաֆա փաշանըն թարիհի»[1]։
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Հայաստան». էջ էջ 141.