Jump to content

Գագիկ Աբրահամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Աբրահամյան
Դիմանկար
Ծնվել էհունվարի 20, 1956(1956-01-20) (68 տարեկան)
ԾննդավայրՄալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՀԱՊՀ (1977)
Մասնագիտությունգործարար և քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՀայաստանի Ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Բարեկամության շքանշան

Գագիկ Արշավիրի Աբրահամյան (հունվարի 20, 1956(1956-01-20), Մալիշկա, Միկոյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գործարար։ Հայաստանի խորհրդարանի պատգամավոր։

Արա Աբրահամյանի եղբայրը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Աբրահամյանը ծնվել է 1956 թվականին, Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղում[1]։ Ամուսնացած է, ունի երեք երեխա։

Կրթություն և գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1972-1977 թվականներին սովորել և ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ ռադիոէլեկտրոնիկայի ինժիների մասնագիտությամբ։ 1977-1980 թվականներին եղել է Երևանի «Էլեկտրոն» գործարանի ինժեներ-տեխնոլոգ։ 1980-1981թվականներին, նույն գործարանի Մալիշկայի արտադրամասի ինժիներ_տեխնոլոգ։ 1981-1982 թվականներին եղել է «Նեյրոն» գործարանի արտադրության բաժնի պետի տեղակալ, իսկ 1982-1984 թվականներին «Դվին» արտադրամասի բաժնի պետ։ 1984-1993 թվականներին աշխատել է «Դվին»-ի Մալիշկայի մասնաճյուղի տնօրեն։ 1993-1998 թվականներին, «Շողակն» ՊՓԲԸ -ի տնօրենն է եղել։ 1998-2007 թվականներին հիմնադրել և ղեկավարել է «Դի Սի Էլ» հայկական ադամանդագործական ասոցիացիայի ՓԲԸ-ի տնօրենների խորհուրդը։ Իսկ 2001-2007 թվականներին նախագահել է «Ջեյ Սի Էլ» հայկական ոսկերչական ասոցիացիայի տնօրենների խորհուրդը։

Քաղաքական գործիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1995 թվականներին եղել է ՀԽՍՀ-ի Գերագույն խորհրդի պատգամավոր, 1995-1999 թվականներին՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։ Ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։ Անդամակցել է ՀՀՇ-ին։ 2002-2004 թվականներին, նշանակվել է Կորեայի Հանրապետությունում Հայաստանի գլխավոր հյուպատոս։ 2006 թվականից ընտրվել է Շվեյցարիայի հայ ոսկերիչների միջազգային ասոցիացիայի նախագահ։ 2007 թվականի մայիսի 12-ին վերընտրվել է խորհրդարանի պատգամավոր։ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է[2]։ ՀՀԿ անդամ։

Բարեկամության շքանշան (Ռուսաստան, 2015 թվականի սեպտեմբերի 22), Ռուսաստանի Դաշնության հետ բարեկամության ամրապնդման և համագործակցության, տնտեսական և մշակութային կապերի զարգացման գործում մեծ ներդրման համար[3][4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  2. «National Assembly of Armenia | Official Web Site | parliament.am». www.parliament.am. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.
  3. Указ Президента Российской Федерации от 22 сентября 2015 года № 469 «О награждении государственными наградами Российской Федерации иностранных граждан»
  4. «Գագիկ Աբրահամյան - Umba.am». umba.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 20-ին.