Բրիջեթ Փիքերինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրիջեթ Փիքերինգ
Ծնվել է1966
Քաղաքացիություն Նամիբիա[1]
ԿրթությունՍիրաքյուսի համալսարան
Մասնագիտությունկինոպրոդյուսեր և կինոռեժիսոր

Բրիջեթ Փիքերինգ (անգլ.՝ Bridget Pickering, 1966), նամիբիացի կինոռեժիսոր և պրոդյուսեր։ Մասնակցել է բազմաթիվ կինոնախագծերի իրականացմանը, այդ թվում՝ «Հյուրանոց «Ռուանդա» բազմամրցանակակիր ֆիլմի նկարահանումներին՝ որպես գործադիր պրոդյուսեր[2][3] ·[4]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրիջեթը նամիբիացի դիվանագետ, տրեդյունիոնիստ (արհմիութենական գործիչ), փաստաբան Արթուր Փիքերինգի դուստրն է։ Բարձրագույն կրթությունն ստացել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ Սիրակուզի համալսարանում։ Այնուհետև աշխատանքի է անցել Universal Pictures կինոընկերությունում[5]։

1992 թվականին՝ Նամիբիայի անկախացումից հետո, վերադարձել է հայրենիք ·[5], որտեղ պրոդյուսեր Ռիչարդ Պոկլեպայի հետ համագործակցելով, հիմնել է Land Productions պրոդյուսերական ընկերությունը։ Անկախության առաջին տարիներին այդ ընկերությունը կարևոր դեր է խաղացել նոր պետությանը մտահոգող քաղաքական, հասարակական սուր հիմնախնդիրների վերաբերյալ ֆիլմեր նկարահանելու գործում։ Բրիջեթը ֆիլմերի նկարահանումների է մասնակցել նաև Նամիբիայի սահմաններից դուրս։ Ընդ որում՝ այդ ֆիլմերից զիմբաբվեցի կինոռեժիսոր Ինգրիդ Սինքլերի նկարահանած «Բոց» կինոնկարը մի շարք մրցանակներ է շահել, ընտրվել 1996 թվականին Կաննի հեղինակավոր կինոփառատոնում ներկայացվելու համար[6]։

1990-ական և 2000-ական թվականներին Բրիջեթը մասնակցել է շուրջ երկու տասնյակ կարճամետրաժ ու լիամետրաժ փաստավավերագրական ու գեղարվեստական կինոնկարների, հեռուստասերիալների ստեղծմանը։ Ընդ որում՝ հանդես է եկել մերթ որպես կինոռեժիսոր, մերթ՝ պրոդյուսեր, երբեմն էլ համատեղել է այդ մասնագիտությունները։

1999 թվականին՝ իբրև աֆրիկացի ընտրյալ վեց կինոռեժիսորներից մեկը, մասնակցել է Mama Africa կարճամետրաժ ֆիլմաշարի ստեղծմանը՝ այդ նախագծում ավանդ ներդնելով իր նկարահանած «Ունոյի աշխարհը» (Uno's World) ֆիլմով, որը պատմում է չպլանավորված հղիություն տանող մի կնոջ ճակատագրի մասին[7]։ Mama Africa-ն ներկայացվել է մի շարք կինոփառատոներում և մրցանակներ շահել[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://africanfilmny.org/directors/bridget-pickering/
  2. Arevalo, Rica (13 March 2010). Producer notes great strides of women in cinema, Philippine Daily Inquirer
  3. article | langue=en | auteur1=Rica Arevalo | jour=13 | mois=mars | année=2010 | url texte=http://www.asiaone.com/News/Latest+News/Showbiz/Story/A1Story20100313-204368.html | titre=Producer notes great strides of women in cinema | périodique=Philippine Daily Inquirer }}
  4. «Liyana». liyanathemovie.com (անգլերեն).
  5. 5,0 5,1 McCluskey, Audrey T. The devil you dance with: film culture in the new South Africa (2009) (978-0252075742)
  6. «Zimmedia : Awards». zimmedia.com (անգլերեն). Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 11-ին.
  7. Jule Selbo (2015). Jill Nelmes; Jule Selbo (eds.). Women Screenwriters: An International Guide. Springer. էջ 29. ISBN 978-1-137-31237-2.
  8. article | langue=fr | titre= Mama Africa, première | périodique=Le Monde | jour=23 | mois=décembre | année=2001 | auteur1=Thérèse-Marie Deffontaines |url texte=https://www.lemonde.fr/archives/article/2001/12/23/mama-africa-premiere_4218009_1819218.html#JB0TW863LBwyJl6f

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]