Բուրջու Օզբերք
Բուրջու Օզբերք թուրքերեն՝ Burcu Özberk | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 11, 1989 (34 տարեկան) |
Ծննդավայր | Էսքիշեհիր, Թուրքիա |
Կրթություն | Հաջեթեփե համալսարանի Անկարայի պետական կոնսերվատորիա |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | թատրոնի դերասանուհի, մյուզիքլի դերասան, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Բուրջու Օզբերք (թուրքերեն՝ Burcu Özberk, դեկտեմբերի 11, 1989, Էսքիշեհիր, Թուրքիա), թուրք դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուրջու Օզբերքը ծնվել է 1989 թվականի դեկտեմբերի 11-ին, Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքում։ Ունի մեծ քույր։ Ավարտել է Հաջիտեպի համալսարանի թատրոնի բաժինը։ Բնակվում է Ստամբուլում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասանուհին խաղում է Տատբիկատ թատրոնում՝ Էրդալ Բեշիկչիոլի ղեկավարությամբ։ Մասնակցել է «Վոյցեխի հեքիաթ», «Հիմար սեր» և այլ բեմադրություններում։ Ֆիլմում դեբյուտը Պարգալ Իբրագիմա փաշայի և Խատիջե Սուլթանի դստեր՝ մեծահասակ Խուրիջիխան Սուլթանի դերն էր, «Հոյակապ դար» սերիալում[1]։ 2015-2016 թվականներին նկարահանվել է «Գյունեշի աղջիկները» սերիալում, Նազլիի դերում։ Ծրագրի ավարտից հետո՝ 2016 թվականի մայիսին «Հրաշալի փեսա» հեռուստասերիալում ստացել է Մելիկեի դերը։ 2017 թվականին Բուրջուն «Ըմբոստ Կարատայ» լիամետրաժ պատմական ֆիլմում ստացել է գլխավոր կնոջ դերը։ Ինչպես նաև 2017 թվականին նկարահանվել է «Նշով քաղցրավենիք» սերիալում, որտեղ կատարել է Այշեի դերը։ Նույն թվականի աշնանը Բուրջուն սկսեց աշխատել «Ասլանի ընտանիքը» սերիալի վրա։ 2019 թվականի ապրիլին սկսել է նկարահանվել «Սեր բոլորի դիմաց» սերիալում, որտեղ Չագլար Էրթուգլուրը դարձավ աղջկա զուգընկերը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականին դերասանուհին սիրային կապեր սկսեց դերասան Ալպերն Դուիմազի հետ, նրանց հարաբերությունները տևեցին մեկ տարուց պակաս։ 2019 թվականի գարնանը աղջիկը սկսել է հանդիպել «Ֆեներբահչե» վոլեյբոլի ակումբի ավագի՝ Ուլաշ Կիակի հետ։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2013-2014 | սերիալ | Հոյակապ դար | Muhteşem Yüzyıl | Խուրիջիխան Սուլթան |
2015-2016 | սերիալ | Գյունեշի աղջիկները | Güneşin kizlari | Նազլի Իլմազ |
2016 | սերիալ | Հիանալի փեսացուն | Şahane Damat | Մելիկե Սագլամ |
2017 | սերիալ | Նշով քաղցրավենիք | Badem Şekeri | Այշե |
2017 | սերիալ | Ասլանի ընտանիքը | Aslan Ailem | Բուրջու Օլգուն |
2018 | ֆիլմ | Ըմբոստ Քարաթայ | Direniş Karatay | Տուրկան |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «SARAY DIŞINDA DA BERABERLER» (թուրքերեն). Milliyet. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուրջու Օզբերք» հոդվածին։ |
|