Բուլղարական բուդնիկ
Բուդնիկ (բուլղար․՝ Бъдник), ծառի և կոճղի բուլղարական անվանումը, որն այրվում է Սուրբ Ծննդյան նախօրեին օջախում։ Բուդնիկը Բուլղարիայում կիրառվող բադնյակներից մեկն է (բոդնյակը նաև այրվում է Բոսնիայում, Սերբիայում, Խորվաթիայում և Չեռնոգորիայում)։ Որպես կանոն ծառը, որից կոճղ են պատրաստում, երիտասարդ և ամուր կաղնի է, որը կտրում են է առավոտյան Սուրբ Ծննդյան նախօրեին։ Ամբողջ նախապատրաստությունն ուղեկցվում է տարբեր ծեսերով, որոնք փոփոխվում են տարածաշրջանից տարածաշրջան։ Հաշվի առնելով այն, որ Բուլղարիայի ուղղափառ եկեղեցին 1968 թվականից սկսում է օգտագործել նոր Հուլիան օրացույցը, բուդնիկը այրելու ավանդույթը տեղի է ունենում դեկտեմբերի 24-ին։
Ծագումնաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բուդնիկը» ծագում է բուլղարական «բուդեշտեից» (ապագա), իսկ ավանդույթի անունը կապված է տան և ընտանիքի երջանիկ ապագայի ակնկալիքի հետ[1]։ Բառը նման է սերբական բադնյակին, որը մոտ էզվարթանալ բառին։
Նախապատրաստություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հատուկ կարևոր դեր է խաղում Սուրբ Ծննդյան տոնակատարության նախապատրաստումը Բուլղարիայում։ Ավանդույթի համաձայն ընտանիքի որդին հագնում է լավագույն հագուստները և գնում է կտրելու կաղնին, ծփին կամ տանձենին, ինչն էլ միասնաբար կոչվում է բուդնիկ։ Նախքան ծառ կտրելը, մարդը աղոթք է ասում մեղքերի ներման համար, և կտրելով ծառը և սղոցելով կոճղը, տանում է այն աջ ուսի վրա այնպես, որ այն չդիպչi գետնին։ Որոշ շրջաններում, վերադառնալիս, մարդը երեք անգամ հարցնում է. «Դուք գովաբանու՞մ եք Երիտասարդ Տիրոջը» (բուլղար․՝ Славите ли Млада Бога?), որին նրան պատասխանում են. «Գովաբանում ենք, գովաբանում ենք, բարի գալուստ» (բուլղար․՝ Славим, славим, добре си ни дошъл!): Դրանից հետո բուդնիկի մի ծայրին կողմում անցք է բացվում, որի մեջ լցվում է գինուց, յուղից և խունկից պատրաստված մյուռոն։ Անցքը կնքում են, ապա գերանը փաթաթում են սպիտակ սփռոցով, այնուհետև այրում օջախում[2]։
Ամբողջ ընտանիքը հավաքվում է, նայելով, թե ինչպես է այրվում գերանը, և այնուհետև աղոթում է, որ առաջիկա տարում ընտանիքը հարստություն, երջանկություն, սեր և հաջողություն ունենա։ գերանն այրվում է Սուրբ Ծննդյան օրվա ընթացքում, և ընտանիք այցելած առաջին հյուրը անպայման կրակխառնիչով կամ ճյուղով խփում է գերանին, որպեսզի կայծերը թռչեն՝ սա երջանկության ու բարգավաճման խորհրդանիշ է։ Ենթադրվում է, որ քանւ դեռ գերանն այրվում է, կողքին կանգնած մարդիկ կարող են պահել ցանկություն, որը կատարվելու է. նրա կողքին կանգնած մարդիկ նաև կարող են բուժվել որոշ հիվանդություններից։ Գերանը պետք է ամբողջ գիշերն այրվի. բուլղարները կրակն ու ջերմությունը խորհրդանշում են Հիսուս Քրիստոսի գալուստն այս աշխարհ, երախտագիտություն Աստվածամորը և ընտանիքի բոլոր նախնիներին, որոնք այս պահին հայտնվում են ընտանիքի կողքին (ըստ որոշ շրջանների հավատալիքների)։ Հրդեհը հանգցնում են հաջորդ առավոտյան Սուրբ ծնունդից հետո՝ գինով, չայրված մնացորդներից կարելի է պատրաստել խաչեր, բայց սովորաբար գերանի մնացորդները տարածում են դաշտի կամ այգիների վրա, որպեսզի ապահովելեն բերքը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 31-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) Discover Bulgaria: Christmas Traditions in Bulgaria - ↑ Anita Komitska. «Бъдник». Коледа (բուլղարերեն). Asen Gramenov. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 5-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Будни Вечер (բուլղ.)