Բադնյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Բադնյակ (սերբ.՝ Ба́дњак, Весељак, բուլղար․՝ Бъдник, մակեդ.՝ баднакՀարավային սլավոնների մոտ գերան է, որը այրվում է օջախում Ճրագալույցին և անվանումը համապատասխանում է ծիսակատարությանը[1]։ Ըստ ծիսակատարության անվան սերբերն ու բուլղարները Ճրագալույցը անվանում են Բադնիի օր կամ Բադնիի երեկո (սերբ.՝ Бадњи дан, բուլղար․՝ Бъдни вечер) Ծիսակատարությունը տարածված է Սերբիայում, Հերցոգովինայում, Բոսնիայում, Դալմաթիայում, Իստրիայում (ուղղափառների և կաթոլիկների մոտ), հարավային, հյուսիսային և կենտրոնական Բուլղարիայում, Մակեդոնիայում, Խորվաթիայի մի քանի շրջաններում և մասամբ Սլովենիայում։ Բադնյակի մասին առաջին տեղեկությունները վերաբերում են 13-րդ դարին։

Ծեսի էություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես կանոն՝ Բադնյակը կտրվում է կաղնուց։ Երբեմն Բադնյակին տալիս են մարդակերպության որոշ գծեր, (օրինակ մորուք)։ Բադնյակին անվանում են հին աստված, համարվում է անցնող հին տարվա մարմնացում և հակապատկերն է նոր, երիտասարդ աստծու (Божич), որը համեմատվում է նոր տարվա և երիտասարդության հետ։

Ավանդության համաձայն, Բադնյակին հանդիսավոր կտրում են անտառում, բերում են տուն՝ ողջ ընթացքում հարգալից վերաբերվելով նրան։ Տան հատակը ծածկվում է ծղոտով, իսկ Բադնյակին ողողում են գինով, մեղրով և ձիթայուղով, վրան ցանում են ցորենի հատիկներ և այրում են նրա մասին աղթքի տակ։ Բադնյակն այդ դեպքում, այրման ընթացքում իրենից ներկայացնում է հին տարին իր ողջ խնդիրներով և դժբախտություններով, որոնք այրվում են՝ ազատելով հող նոր տարվա համար իր հույսերով և նոր սկիզբներով։ Գոյություն ուներ նաև ծես հարվածելով կայծեր դուրս մղել այրվող Բադնյակից, որն ուղեկցվում էր անասունների թիվը բազմապատկելու ցանկություններով մոգական բանաձևով։

Դմիտրի Կոնստանտինի Զելենինը Բադնյակի ծեսը բացատրում է ինչպես «Մայիսյան ծառի ձմեռային տարբերակ», այսինքն Տոտեմիզմից սկիզբ առնող ծես՝ մտած բնակչության մեջ որպես բուսականության տոտեմա։ Բադնյակի ծիսակատարությունը կրում է ավելի նեղընտանեկան բնույթ, քան «Մայիսյան ծառի» տոնակատարությունն է[2]։ Բադնյակ բառը ստուգաբանորեն հարազատ է Ռուսերեն զարթոնք, առօրյա բառերին, քանի որ նրա հետ կապված բոլոր ծեսերը անցկացվում են գիշերը, Ծննդյան տոների նախօրեին (այդ ռուսերեն բառերի արմատները նախկինում նշանակում էին տոնի նախօրե, արթուն մնալ )[3]։

Վլադիմիր Նիկոլաևիչ Տոպորովի կարծիքով, համաձայն ստուգաբանական հետազոտությունների Բադնյակը կապված է Համաշխարհային ծառի Օձի կերպարին՝ ըստ Վեդիական դիցաբանության։ «Բադնյակի այրումը հին տարվա ավարտին համարժեք է կրակով օձին հաղթելուն, որը մարմնավորում է ներքին աշխարհի վնասաբեր սկիզբը և նշանակում է նոր փուլի, երաշխավորում է պտղաբերություն և այլն»[4]։ Տվյալ դեպքում Տոպորովը և նրան սատարող Վ․ Ի․ Վսեվոլոդևիչը Բադնյակի այրումը համեմատում են Մերձավոր Արևելյան ավանդույթների Ամանորի ծեսի հետ, որտեղ առկա է քաոսի խորհրդանիշ օձի կերպարը և նրա այրումը, ինչը խոսում է տիեզերական կարգուկանոնի հաղթանակի մասին[5]։ Այդ կապակցությամբ մերժվում է Բեդնյակի անվան լեզվաբանության ավանդական մեկնաբանությունը և ՛՛առօրյայի՛՛ հետ նրա կապը։ Այդ բառերի ծագումը բացատրվում է Հնդեվրոպական նախալեզվի «հատակ, ներքևի մաս, արմատ» նշանակությամբ *budhn արմատի միջոցով[6]։

Կլեյն Լև Սամույլովիչը առաջնային չի համարում «տակ» նշանակությունը, այլ հակված է ավանդական բացատրությանը՝ թե գերան բադնյակ անվանումը ծագել է տոնական զարթոնք ծեսից[7]։

Ալեքսանդր Բորիսովիչ Ստրախովը արտահայտեց իր նկատառումներն այն մասին, որ շատ եվրոպական ազգերին հայտնի ծննդյան գերանի կտրման ու այրման ծեսը իրենից ներկայացնում է ավետարանական հետևյալ տողերի բեմականացում․ «Այժմ և կացինն է ծառերու արմատին․ ուրեմն ամէն ծառ, որը չի բերում լավ պտուղ, կկտրվի և կնետվի կրակը» (Մտ. 3:10)[8]։

Ծեսը Բուլղարիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուլղարների մոտ Ծննդյան տոների նախօրեն կոչվում է «Բադնիի երեկո», (ռուս.՝ «Бадни дан»)։ Ահա թե ինչպես է նկարագրում օրվա ծեսը 19-րդ դարի բանահավաք Ալեքսանդր Նիկոլայի Աֆանասևը։

Aquote1.png Տան գլխավորը, նրա կինը և երեխաները այրված տաշեղներով դուրս են գալիս բակ, ուղղվում դեպի փայտի կոտորման տեղը և ընտրում են հաստ, երկար և խոնավ կաղնու գերան։ Երբ այն ընտրվում է, տանտերը հանում է գլխարկը և ակնածանքով աղոթք արտաբերում։ Այնուհետև գերանը գցում է ուսին և վերադառնում են խրճիթ։ Գերանը դնում է օջախում և խարույկ վառում՝ արտասանելով «Քրիստոսը ծնվեց» խոսքերը, ինչին տնեցիները պատասխանում են «Օրհնյալ է ծնունդը Քրիստոսի», ինչից հետո համբուրվում են։ Ծննդյան տոնի նախօրեին վառված գերանը կոչվում է բադնյակ, և այն պետք է մշտապես դանդաղ այրվի մինչև մկրտություն։ Բուլղարիայի որոշ տեղերում դեկտեմբերի 24-ին մարում են հին կրակը և դրա փոխարեն չոր ծառից կտրում են շիվ՝ աստծո կամ սուրբ կայծ, որով վառում են տան օջախը։Երբ բադնյակը բռնկվում է, տան տերը բարձրացնում է այն և նրանով մի քանի անգամ խփում է՝ ասելով «հանուն պտղաբերության և առողջության», կայծերը որոնք թափվում են առաջին հարվածից՝ նշանակում են ձիերի, երկրորդ հարվածից թափված կայծերը՝ կովերի ու ոչխարների ծնաճը և այլն։ Վառած կրակի վրա թխում են անթթխմոր հաց, որի մեջ դնում են ոսկե կամ արծաթե դրամը մեջին, որը ՛՛բոգովիցա՛՛ (боговица) (սերբ.՝ чесница), հատակին թափում են ծղոտ, հնդկական ընկույզ, ցորեն։ Ընթրիքին նախատեսում են գինի, մեղր և տարբեր պտուղներ․ խնձոր, սալոր, դեղձի չիր, չամիչ, խաղող, ընդեղեն և ընկույզ։ Երբ սեղանը պատրաստ է լինում, տան տերը վերցնում է խնկամանը, աղոթք է կարդում և ծուխ խնկարկում տանով մեկ։ Դրանից հետո նստում են ընթրիքի, բայց ուտում են ոչ բոլորը, այլ մեղրի մի մասը և մրգերը տեղավորելով հատուկ խոր ամանում և պահում են հիվանդանալու դեպքերի համար՝ որպես ամենահուսալի դեղամիջոց։ Հավատացյալները, որոնք հավատարիմ են ծերերի ավանդներին, աշխատում են չքնել գիշերը: Նրանք նստելով օջախի կողքին`հոգատարությամբ հետևում են, որ սուրբ կրակը չհանգչի: Բադնյակից հետո մնացած մոխիրը հաճախ օգտագործում են տան կենդանիների բուժման նպատակով, իսկ հաճախ շաղ են տալիս արտերում, արոտավայրերում ու խաղողի այգիներում` հաստատ համոզված, որ այն նպաստում է առատ բերքին: Բադնյակի այն մասը, որը չի հասցնում ամբողջությամբ այրվել մինչև Մկրտության օրը, թաղում են հողում խաղողի այգու մեջտեղում, կամ պահում են տանը` մինչև մյուս Ծննդյան ճրագալույցը, ու նրանով վառում «նոր կրակը»[9]:↑ Aquote2.png


Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ն. Ի. Տոլստոյ Бадняк // Славянские древности: Этнолингвинистический словарь в 5-ти томах. Т. 1.: Международные отношения, 1995. С. 127.
  2. Зеленин Д. К. Тотемы-деревья в сказаниях и обрядах европейских народов // Труды института антропологии, археологии, этнографии. Т. XV. Вып. 2. Этнографическая серия 5. М.-Л.: Изд-во АН СССР, 1937. С. 70-71.
  3. Этимологический словарь славянских языков. Вып. 3. С. 112—113.
  4. Иванов В. В., Топоров В. Н. Бадняк // Энциклопедия «Мифы народов мира»
  5. Иванов Вяч. Вс., Топоров В. Н. Исследования в области славянских древностей. М.: Наука, 1974. С. 37-38.
  6. Иванов, Топоров. Исследования… С. 37.
  7. Клейн Л. С. Воскрешение Перуна. К реконструкции восточнославянского язычества.: Евразия, 2004. С. 354—355.
  8. Страхов А. Б. Ночь перед Рождеством: народное христианство и рождественская обрядность на Западе и у славян. Cambridge-Mass., 2003. С. 157 и след.
  9. Афанасьев А. Н. Поэтические воззрения славян на природу, том 3 — М.: 1995.