Բութանի բանկ
Բութանի բանկ (անգլ.՝ Bank of Bhutan, BoB), Բութանի թագավորության առաջին առևտրային բանկը։
Հակիրճ նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի մայիսին Բութանի առաջին բանկը ստացել է թագավորական հավաստագիր։ Բանկի կենտրոնակայանը գտնվում է մայրաքաղաք Թհիմփհուում։ Բանկը ծառայել է որպես կենտրոնական բանկ[1] մինչև 1982 թվականին Բութանի թագավորական արժութային կառավարման ստեղծումը։ Բութանի թագավորական արժութային կառավարման ստեղծումից հետո բանկը հանդես է եկել որպես վճարային և կանխիկ շրջանառության գործակալ։ 2000 թվականին բանկը գրանցվել է որպես պետական հատվածի առևտրային բանկ։
Բանկը 2017 թվականի համար թագավորության ամենամեծ առևտրային բանկն էր, այն ուներ 47 մասնաճյուղային ցանց, որոնք առկա են յուրաքանչյուր ձոնհագում։ Այն թագավորության միակ բանկն է մնացել մինչ 1997 թվականը։ 2017 թվականին թագավորությունում կար հինգ բանկ, այդ թվում` Bhutan National Bank Ltd, Druk PNB Bank Ltd, Bhutan Development Bank Ltd, T Bank[2]:
Սեփականատերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանկի սեփականատերերն են Druk Holding & Investments Ltd.-ն, որին պատկանել է կանոնադրական կապիտալի 80%-ը և Հնդկաստանի պետական բանկը, որը տիրապետել է կապիտալի 20%-ին[3]։ Մինչև 2007 թվականը բանկը ղեկավարվել է Բութանի Ֆինանսների նախարարության կողմից։ Այն կառավարվել է Druk Holding & Investments-ի կողմից, որը շահագործել է նաև պետական հատվածի այլ ընկերություններ։
Druk Holding & Investments-ը պետական սեփականություն հանդիսացող հոլդինգային ընկերություն է, որի խնդիրն է կառավարել պետական գույքը։ Բութանի ֆինանսների նախարարությունը հոլդինգային ընկերության միակ բաժնետերն է։ Druk Holding & Investments-ը Բութանում ունի 10 պետական ընկերություն, այն տիրապետել է կապիտալի առնվազն 51%-ին ևս 4 դուստր ձեռնարկություններում, ներառյալ Բութանա բանկը, և փոքրամասնությունների բաժնեմասերը 5 ընկերություններում (ներառյալ Բութանի ազգային բանկը)[3]։
Բութանի բանկը Թագավորության տնտեսության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկի ակտիվները հասել են 47,7 մլն նգուլդրումի (մոտ 750 հազար դոլար)[4]։ Դրանց 55%-ը բաղկացած է եղել վարկերից, առաջին հերթին բնակչության սպառողական վարկերից և հիփոթեքային վարկերից[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «About BoB». Банк Бутана. 2017.
- ↑ «Financial Institutions». Королевское валютное управление Бутана. 2017.
- ↑ 3,0 3,1 «DHI Portfolio Companies». Druk Holding & Investments. 2017. Արխիվացված է օրիգինալից 2020-10-29-ին. Վերցված է 2020-10-27-ին.
- ↑ «Abridged Half Yearly Financial Statement for The Half Year Ended 30th June 2017» (PDF). Bank of Bhutan. 2017.
- ↑ «Financial Stability Report 2015» (PDF). Royal Monetary Authority of Bhutan. 2016. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017-08-19-ին. Վերցված է 2020-10-27-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բութանի բանկի պաշտոնական կայք
- Բութանի դրամական արքայական մարմին
- Հոլդինգային ընկերություն Druk Holding & Investments