Բորխա Գարսես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորխա Գարսես
իսպ.՝ Borja Garcés
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ օգոստոսի 6, 1999(1999-08-06)[1] (24 տարեկան)
Ծննդավայր Մելիլյա, Իսպանիա
Դիրք հարձակվող

Բորխա Գարսես Մորենո (իսպ.՝ Borja Garcés Moreno, օգոստոսի 6, 1999(1999-08-06)[1], Մելիլյա, Իսպանիա), «Ատլետիկո Մադրիդ» ակումբի հարձակվող, որը վարձակալության իրավունքով խաղացել է «Լեգանես» ակումբում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորխա Գարսեսը ծնվել է Մելիլյայում և «Ատլետիկո Մադրիդ>» պատանեկան ակումբին է միացել 2016 թվականին՝ «Ռուսադիր» ակումբից[2]։ 2018 թվականին մայիսի 22-ին նորամուտ է ունեցել առաջին ակումբի կազմում՝ խփելով հաղթական գնդակ Նիգերիայի դեմ ոչ պաշտոնական մրցախաղում[3]։

2018 թվականի հուլիսին երկարաձգել է «Ատլետիկո»-ի հետ պայմանագիրը մինչև 2021 թվական և հրավիրվել է «Ատլետիկո Մադրիդ B»[4]։ Միևնույն ժամանակ «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն սկսել է ֆուտբոլիստին ներգրավել հիմնական թիմի մարզումներին։ Նաև ֆուտբոլիստը թիմի հետ նախամրցաշրջանային պատրաստություն է անցել։

2018 թվականի սեպտեմբերի 9-ին նորամուտը նշել է «Ատլետիկո Մադրիդ»-ի կազմում՝ փոխարինման դուրս գալով «Ունիոնիստաս» ակումբի հետ խաղի 63-րդ րոպեին։

2018 թվականի սեպտեմբերի 14-ին Դիեգո Սիմեոնեն «Էյբար»-ի դեմ Իսպանիայի առաջնության տնային խաղի հայտացուցակում է ընդգրկել նրան՝ վնասվածք ստացած Նիկոլա Կալինիչի փոխարեն։ Այդ մրցախաղում Գարսեսը երկրորդ խաղակեսում խփել է գոլ՝ փրկելով թիմին պարտությունից։

2021 թվականի օգոստոսի 12-ին մեկ մրցաշրջանով վարձակալության է տրվել «Լեգանես» ակումբին[5]։ Հոկտեմբերին, երբ նա որոշել է ներկա գտնվել եղբոր հարսանիքին, չնայած այն հանգամանքին, որ ակումբից թույլտվություն չուներ, մենեջեր Ասեր Գարիտանոն ասել է, որ խաղացողը չի հայտնվի ոչ մի խաղում, քանի դեռ ինքն է ղեկավարում թիմը[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. «Borja Garcés, la nueva joya de la cantera que llegó desde Melilla» (իսպաներեն). Mundo Deportivo. 9 февраля 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  3. «Borja Garcés, el nuevo Niño del Atleti le pide un sitio a Simeone» (իսպաներեն). Diario AS. 22 мая 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  4. «Borja Garcés, otro canterano que renueva con el Atlético» (իսպաներեն). Marca. 4 июля 2018. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 18-ին.
  5. «El C.D. Leganés fortalece su delantera con la llegada de Borja Garcés» (իսպաներեն). CD Leganés. 2021 թ․ օգոստոսի 12. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
  6. Mora, Eduardo (2021 թ․ հոկտեմբերի 24). «Garitano decidió cortar con Garcés pasara lo que pasara ante Tenerife» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2021 թ․ հոկտեմբերի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բորխա Գարսես» հոդվածին։