Բորիս Խլեբնիկովը ծնվել է Մոսկվայում։ Դպրոցն ավարտելուց հետո Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանում երկու տարի ուսումնասիրել է կենսաբանություն, այնուհետև ընդունվել Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի համառուսական պետական ինստիտուտ։ Երկու կարճամետրաժ ֆիլմերի հեղինակ է (Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ միասին)։
Ալեքսեյ Պոպոգրեբսկու հետ նկարահանել է «Կոկտեբել» ֆիլմը, որի սցենարը հաղթել է Բեռլինի միջազգային կինոփառատոնում[2]։ Միաժամանակ, Ռուսաստանում սցենարը ստացել է ՌԴ մշակույթի նախարարության Կինեմատոգրաֆիայի ծառայության աջակցությունը։ «Կոկտեբել» ֆիլմը Մոսկվայի 25-րդ միջազգային կինոփառատոնում ստացել է ժյուրիի հատուկ մրցանակ[3], Կինոմամուլի միջազգային ֆեդերացիայի դեբյուտային մրցանակ, ռուս քննադատների ժյուրիի մրցանակ[4]։ Դրանից հետո երկու ռեժիսոորներն աշխատում են առանձին-առանձին։