Բորիս Մեհրաբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բորիս Մեհրաբյան
Ի ծնեԲորիս Մեհրաբյան
Ծնվել է1870
ԾննդավայրՄանգլիս
Մահացել է1936
Վախճանի վայրԹբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ

Բորիս Հակոբի Մեհրաբյան (Մեհրաբով), (1870, Մանգլիս - 1936, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորիս Մեհրաբյանը ծնվել է 1870 թվականի մայիսի 29-ին հոգևորականի ընտանիքում[1]։

Ծննդավայրի վերաբերյալ կա երկու տարբերակ․ դա եղել է կամ Ղուշչի գյուղը՝ այժմ Վրաստանի Ծալկայի շրջանում[2] կամ Մանգլիս հանգստավայրը՝ Թիֆլիսից 60 կմ հեռու[1]։

Նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսում։ Այնուհետև կա վարկած, որ մեկնել է Պետերբուրգ բարձրագույն կրթություն ստանալու, սակայն ոչ Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայի, ոչ Քաղաքացիական ճարտարագետների ինստիտուտի արխիվներում նրա անունը չկա։ Էդմոն Տիգրանյանը եզրակացնում է, որ հավանական է՝ նա ուսումը ստացել է Ռիգայի պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։ 1890 թվականին ավարտել է Թիֆլիսի հաղորդակցման ուղիների տեխնիկական ուսումնարանը[3]։

1905 թվականին տեղափոխվել է Երևան ու Քաղաքային վարչության շինարարական բաժնում անցել է աշխատանքի՝ որպես քաղաքային տեխնիկ, որը ըստ էության Երևանի գլխավոր ճարտարապետի նախատիպն է։ 1906-1911 թվականներին գծել է Երևանի մինչ այդ գոյություն ունեցած ամենամանրամասն քարտեզը։

Մեհրաբյանը իր գործունեության ընթացքում բազմաթիվ շենքերի հեղինակ է դարձել։ Ոճով ավելի շատ ձգտել է ռուսական կլասսիցիզմին[1]։

Մահացել է 1936 թվականին, Թբիլիսի քաղաքում։

Նախագծեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի 1906-1911 թթ. գլխավոր հատակագիծը
  • 1906-1911 - Երևանի գլխավոր հատակագիծ
  • 19-20 դդ. - Բաբաևների բնակելի տուն (այժմ՝ Ագաթանգեղոսի փողոց 3)
  • 20 դ․ սկիզբ - Հովհաննես Գրիգորյան բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 2)[4]
  • 1908 - Ոստիկանության բաժանմունք (Խորենացու 22)
  • 1909-1911 - Լիմոնադի գործարանի շենք (Նալբանդյան փող. 20ա)
  • 1909-1914 - Գաբրիել Գաբրիելյանցի բնակելի տուն (Աբովյան 1/4)
  • 1915 - Բժիշկ Հովհաննիսյանի տուն և հիվանդանոց (Աբովյան 3)
  • 1920 - Թիֆլիսի առևտրական բանկ (Նալբանդյան փող. 2)
  • Տաճարային հրապարակ (չի պահպանվել, այժմ՝ Շահումյան հրապարակ)
  • Քաղաքային դումա (Խորենացու 16)
  • Տեր-Իսահակյանի բնակելի տուն (Պուշկինի 23)
  • Անդրեասյանի բնակելի տուն (Արամի 23)
  • Ենգիբարյանի բնակելի տուն (Փավստոս Բուզանդի 4)

Վերակառուցել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քաղաքային ակումբը (Ջանփոլադյանի թատրոն, այժմ՝ «Սպայի տուն»)

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Տիգրանյան, Էդմոնդ (2000). Հայ ճարտարապետների գործունեությունը Անդրկովկասում. Երևան: Ոսկան Երևանցի. էջեր 242–243. ISBN 99930-0-001-2. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)
  2. «Մեհրաբյան Բորիս | armeniaculture.am». www.armin.am. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 9-ին.
  3. ««ԱՕԿՍ-ի շենք»` կենդանի պատմություն». mediamax.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ հուլիսի 17-ին.
  4. Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր (armenianmonuments.org), Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդի փողոց(չաշխատող հղում)