Բովանդակության կառավարման համակարգ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Բովանդակության կառավարման համակարգը (կարճ՝ ԲԿՀ, CMS, անգլ.՝ Content Management Systems) ծրագրերի ամբողջություն է, որը նախատեսված է դինամիկ վեբ կայքի կամ մուլտիմեդիա ծառայության մշակման և թարմացման համար։ Այդ համակարգերն հնարավորություն են տալիս՝
- առանձնացնել ձևի և բովանդակության կառավարման գործողությունները,
- նույն փաստաթղթի վրա աշխատել մի քանի հոգով,
- կառուցել բովանդակությունը (ՀՏՀ-ի, փաստաթղթերի, բոլգերի, ֆուրումների օգտագործում) և այլն։
Բովանդակության և ներկայացման բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բովանդակության կառավարման հիմնարար սկզբունք է՝
- բովանդակությունն ամենից հաճախ պահվում է տվյալների բազայում՝ դասակարգված ըստ աղյուսակների և դասշտերի։ Խմբագիրը ստեղծում կամ փոփոխում է բազայի դաշտերի բովանդակությունը և ոչ թե էջը։ Խոսքը դինամիկ կայքի մասին է։
- ներկայացնելը սահմանվում է ըստ չափի, որը երկու բան է որոշում՝ էջի ձևավորումը՝ ոճային էջերի միջոցով (CSS կամ XSLT տեղափոխման կանոններ), և տվյալների կառուցումը այնպիսի ստանդարտներով, ինչպես՝ XML, նաև տվյալների բազայից վերցված տեղեկատվությունը (որտեղ և ինչ պայմաններով այն պիտի ներկայացվի)։
Պարզեցված էջի խմբագրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բովանդակության և ներկայացման բաժանման մեջ խմբագիրները կենտրոնանում են բովանդակության վրա։ Էջերի խմբագրումը բավականին հեշտացված է, այստեղ գործում են երկու մեխանիզմ՝
- WYSIWYG կամ Tincy արտաքին տեսք, որն առաջարկում է այնպիսի գրաֆիկական ձևավորում, որ գոյություն ունի տեքստի մշակման մեջ,
- հեշտացված նշանների կիրառում, որի նպատակն է ձևավորել տեքստը։ Գոյություն ունեն բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենատարածվածը BBCode-ն է։
Տեղեկատվության հավաքագրման բազմաթիվ մեթոդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ տեղեկատվության տեսության՝ որքան շատ է տեղեկատվությունը, այնքան մեծ է խառնաշփոթությունը։ Գործնականում հատուկ տեղեկատվության որոնման ժամանակ մնացածները խառնաշփոթյուն են առաջացնում։ Այդ ամենից գլուխ հանելու համար ԲԿՀ-ն սովորաբար ֆիլտրման բազմաթիվ մեխանիզմներ են առաջարկում, որոնցից են՝
- հիպերկապեր, որոնք թույլ են տալիս իրար միջև հոդվածների տեղափոխումը
- տեքստում որոնման համակարգ
- հատուկ ֆիլտրեր (ըստ փոփոխման ամսաթվի, հեղինակի, հղումների և այլն)
ԲԿՀ-ների մեծ մասը հնարավորություն են տալիս դասակարգել տեղեկատվությունը, նշել և օգտագործել տաքսոնոմիաներ՝ որոնման մեթոդները բարելավելու նպատակով։ Այսինքն, կարող ենք ստեղծել բովանդակության դասակարգեր, սեկցիաներ (կամ ենթագլուխներ), նույնիսկ բանալի բառերի ինդեքսավորման նպատակով։ Արտաքին տեսքի բազմապատկումը, ընտրությունների մեխանիզմը կրճատում է տեղեկատվության խորությունը՝ մուտքի էջի համեմատ կրկնապատկելով ճանապարհները՝ այն ավելի հասանելի դարձնելով։
Իրավունքների կառավարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վարչական տեսքի միջոցով համակարգը հնարավորություն է տալիս կառավարել օգտագործողներին և նրանց իրավունքները, այսինքն՝ թույլ տալ նրանց մուտքը համակարգ, թե ոչ։ Ըստ պլատֆորմի՝ համակարգի գործողությունները բազմաթիվ են և բազմազան՝ հիմնավոր, ինչպես որևէ հոդվածի ընթերցողի կամ հեղինակի իրավունքը, կամ էլ ավելի մշակված՝ որպես այլ օգտագործողների իրավունք։
ԲԿՀ, տեղեկատվական հասարակությանը համապատասխանող զարգացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]WYSIWYG-ի հասկացությունը 1980 թ.-ներին բովանդակության ստեղծման բնագավառում մեծ հաջողություն ունեցավ և վերջ դրեց փաստորեն այն համակարգերին, որոնք բովանդակությունը տարանջատում էին ձևից։ Բացի հատուկ խմբագրողի աշխատանքից (ինչպես Markup-ն ԱՀ-ում), բազմաթիվ վայրկյանների ընթացքում որևէ նշանի տրված համատեքստում ներդնումը կբաժաներ հնարավոր տեսանելիությունները. անհրաժեշտ էր հավաքագրում կատարել, որպեսզի օգտագործողը տեսնի արդյունքը։ Այնուամենայնիվ, միայն այդ նշաններով նշված տեքստն էր պրոֆեսիոնալ խմբագրման կողմից ճկուն և շարունակում էր օգտագործել՝ TeX, GML, SGML և այլն։ Չնայած դրան, ետ գալու ժամանակահատվածը մի քանի տասնյակ վայրկյան էր տևում՝ մեքենաների աճող հզորության հետևանքով, որը հասել էր մինչև Moore-ի օրենքին։
WYSIWYG-ն իր հերթին գրասենյակային աշխատանքում կիրառվող տեքստի որոշ հասկացություններ է կրում և շարունակում է լայն զանգվածի համար մնալ գերակայուն՝ բովանդակության ստեղծման գործում։ Բովանդակության և ձևի բաժանումը իրականանում է ոճերի կիրառմամբ՝ HTML–ի միջոցով ոճային էջերը (Cascading Style Sheet) տեքստի վերածելով։ Այսպիսով երկու համակարգերն էլ որոշ չափով համընկնում են։
Կազմակերպությունների ուղղվածություններից առաջ են գալիս ձեռնարկության բովանդակության ներկայացման մասնագիտացված բաժիններ (ձեռնարկության գրաֆիկական ձևավորում, որը հաճախ կապվում է մարքեթինգի հետ) և բովանդակության խմբագրման այլ բաժիններ, ինչպես, օրինակ՝ առևտրային, տեխնիկական բաժին կամ արտաքին կապեր, որոնք ընդգրկվում են գոյություն ունեցող մոդուլների մեջ։ Հիմքի և ձևի միջև բաժանումը նույնպես գոյություն ունի։ CSS-ը որոշակի տեսակի փաստաթղթերի ստեղծման համար նախնական ֆորմատ է առաջարկում կամ պարտադրում։ Տեսանելիության միջոցների համապատասխանությունը (կապված տարբեր տառատեսակների հետ, որոնք նախկինում միայն մուտքագրման ծառայությունների համար էին) հեշտացրել է ոչ միայն բովանդակության ստեղծումը, այլ նաև փոխանակությունը։
Տարատեսակ փաստաթղթերի ինտեգրումը (նկարներ, հաշվարկային էջեր) և ծագումը նույն փաստաթղթի մեջ պահանջում է ընդգրկված տարրերի միասնական կառավարում։ Գնորդի հետ հարաբերություններում ձեռնարկությունների կամ վարչամիավորումների կանոնակարգի համար անհրաժեշտ է կարողանալ հետևել բաց թողնված տեղեկատվության տարափին։ Պետք է օգտագործողներին խնդրել այնպես դասավորել իրենց փաստաթղթերը, որ կարողանան գտնել և հետևել կատարված փոփոխություններին՝
- ավտոմատ կերպով՝ փաստաթղթերի էլեկտրոնային կառավարման համակարգ կոչվող ծրագրերի կիրառմամբ
- աշխատանքային նորմերի սահմանումով
Լրացուցիչ հրամանները՝ ինչպես՝ էջի ձևավորումը, փաստաթղթերի, ֆորմատների կառավարումը, նախկինում ընդունված էին որպես փաստաթղթի բովանդակության հավելված, սակայն այժմ դրանք հիմնական մաս են կազմում։