Jump to content

Բոնչո Գենչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բոնչո Գենչև
Քաղաքացիությունը  Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 7, 1964(1964-07-07)[1][2] (60 տարեկան)
Ծննդավայր Գեներալ Տոշևո, Դոբրիչի մարզ, Բուլղարիա
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1974—1981 Բուլղարիա Սպորտիստ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1981—1982 Բուլղարիա Դոբրուջա 6 (0)
1982—1983 Բուլղարիա Լիտեքս 18 (2)
1983—1986 Բուլղարիա Լոկոմոտիվ (Գոռնա Օրյախովիցա) 85 (13)
1987—1991 Բուլղարիա Էտիր 115 (37)
1991—1992 Պորտուգալիա Սպորտինգ 2 (0)
1992—1995 Անգլիա Իփսվիչ Թաուն 61 (6)
1995—1997 Անգլիա Լութոն Թաուն 66 (10)
1997—1999 Բուլղարիա ԲԿՄԱ 32 (20)
1999—2001 Անգլիա Հենդոն 52 (9)
2001—2002 Անգլիա Քարշոլթոն Աթլետիկ 25 (11)
2006—2007 Անգլիա Հենդոն 18 (0)
Ազգային հավաքական
1990—1996 Բուլղարիա Բուլղարիա 12 (0)
Մարզչական կարիերա
2016 Բուլղարիա Էտիր
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Բոնչո Գենչև (բուլղար․՝ Бончо Генчев, հուլիսի 7, 1964(1964-07-07)[1][2], Գեներալ Տոշևո, Դոբրիչի մարզ, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, հարձակողական ոճի կիսապաշտպան։ Բուլղարիայի ազգային հավաքականի կազմում մասնակցել է 1994 թվականի Աշխարհի առաջնությանը և 1996 թվականի Եվրոպայի առաջնությանը։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոնչո Լյուբոմիրով Գենչևը ծնվել է 1964 թվականի հուլիսի 7-ին Բուլղարիայի Դոբրիչի մարզի Գեներալ Տոշևո քաղաքում։ Ֆուտբոլային կարիերան սկսել է տեղի «Սպորտիստ» ակումբում[3]։

1981 թվականին կայացել է Գենչևի պրոֆեսիոնալ նորամուտը Դոբրիչի «Դոբրուջա» թիմում։ Այնուհետև խաղացել է բուլղարական «Լիտեքս» (1982-1983), «Լոկոմոտիվ» (Գոռնա Օրյախովիցա) (1983-1986), «Էտիր» (1987-1991) ակումբներում[3]։

1991 թվականին պայմանագիր է կնքել պորտուգալական «Սպորտինգի» հետ, որի կազմում անցկացրել է ընդամենը 2 խաղ։ Մրցաշրջանի ավարտից հետո նա տեղափոխվել է Անգլիա, որտեղ խաղացել է «Իփսվիչ Թաունում» (1992-1995) և «Լութոն Թաունում» (1995-1997)[3]։ 1997-1999 թվականներին խաղացել է բուլղարական ԲԿՄԱ-ում։ Այնուհետև Գենչևը կրկին տեղափոխվել է Անգլիա, որտեղ «Հենդոնում» և «Քարշոլթոն Աթլետիկում» խաղալուց հետո 2007 թվականին ավարտել է ֆուտբոլիստի կարիերան[4]։

Որոշ ժամանակ աշխատել է որպես միջազգային դեսպան «Իփսվիչ Թաունում»[5]։

2016 թվականին Բոնչո Գենչևը նշանակվել է բուլղարական «Էտիր» ակումբի գլխավոր մարզիչ, բայց պաշտոնը թողել է մարտի 7-ին՝ դառնալով Բուլղարիայի ֆուտբոլային միության շրջանային խորհրդի նախագահը Վելիկո Տիռնովոյում[6]։

Կարիերա ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-1996 թվականներին Բուլղարիայի ազգային հավաքականում անցկացրել է 12 հանդիպում՝ չխփելով ոչ մի գոլ։

1994 թվականի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Մեքսիկայի ազգային հավաքականի դեմ խաղում Բոնչոն փոխարինման է դուրս եկել և հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում անրեպ իրացրել է իր փորձը[7]։

Գենչևը եղել է 1996 թվականի Եվրոպայի առաջնության ազգային ընտրանու հայտացուցակում, որտեղ մեկ րոպե է խաղացել խմբային փուլի Ռումինիայի դեմ խաղում, որն ավարտվել է բուլղարացիների հաղթանակով[8]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերայի ավարտից հետո Բոնչոն որոշ ժամանակ ղեկավարել է «Սթրայքերներ» սրճարան-բարը Վեսթ Քենսինգթոնում։

Ամուսնացած է։ Նրա երկու որդիները՝ Լյուբոմիրը և Յավորը, նույնպես դարձել են ֆուտբոլիստներ[9]։

«Էտիր»
  • Բուլղարիայի չեմպիոն՝ 1990/91
ԲԿՄԱ (Սոֆիա)
  • Բուլղարիայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1997/98
  • Բուլղարիայի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր՝ 1998
  • Բուլղարիայի առաջնության լավագույն ռմբարկու՝ 1997/98

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 3,2 «Boncho Genchev - Player profile». _ (անգլերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)(չաշխատող հղում)
  4. I’ll have a bag of chips and one of those World Cup stars please
  5. GUENTCHEV, Bontcho
  6. Бончо Генчев пое поста на Трифон Иванов в БФС-Велико Търново
  7. «Match Report». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 12-ին.
  8. History
  9. Бончо Генчев: Голът на Световното в САЩ е най- важния в кариерата ми

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]