Բոյուք Աղաև
Բոյուք Աղաև Böyük Ağayev | |
Կուսակցություն՝ | ԽՄԿԿ |
---|---|
Մասնագիտություն՝ | բժիշկ և պետական ծառայող |
Ծննդյան օր | դեկտեմբերի 10, 1907 |
Ծննդավայր | Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Վախճանի օր | հոկտեմբերի 18, 1965 (57 տարեկան) |
Վախճանի վայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Թաղված | Պատվո հուղարկավորության պուրակ |
Պարգևներ |
Բոյուք Մամեդ օղլի Աղաև (ադրբ.՝ Böyük Məmməd oğlu Ağayev, դեկտեմբերի 10, 1907, Շուշի, Ելիզավետպոլի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 18, 1965, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային ժամանակաշրջանի ադրբեջանցի պետական գործիչ, 1958–1963 թվականներին Ադրբեջանական ԽՍՀ առողջապահության նախարարը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոյուք Աղաևը ծնվել է 1907 թվականին Շուշիում։ 14 տարեկանում ընդունվել է ուսուցչական վարժարան և հինգ տարի անց սկսել դասավանդել Շամախու շրջանի գյուղական դպրոցներից մեկում։ Հետագայում աշխատել է Շիրվանի շրջանի հանրակրթության բաժնի տեսուչ, Գաբալայի շրջանի հանրակրթության բաժնի պետ։ 1935 թվականին ավարտել է Ադրբեջանի մանկավարժական ինստիտուտը, իսկ 1942 թվականին՝ Ադրբեջանի բժշկական ինստիտուտի բուժկանխարգելման ֆակուլտետը[1][2]։
Համալսարանն ավարտելուց հետո՝ Բոյուք Աղաևն աշխատել է Գյոքչայի առողջարանային-համաճարակաբանական կայանում որպես մալարիայի բժիշկ, եղել Քյուրդամիրի արևադարձային կայանի տնօրենը։ 1948-1953 թվականներին եղել է Ադրբեջանական ԽՍՀ Պետական վերահսկողության նախարարության գլխավոր վերահսկիչ, 1953 թվականի ապրիլից՝ Ադրբեջանական ԽՍՀ առողջապահության փոխնախարար, իսկ 1958 թվականի փետրվարից՝ Ադրբեջանական ԽՍՀ առողջապահության նախարար[3]։
Բոյուք Աղաևը 1963 թվականի մայիսից մինչև կյանքի վերջ եղել է Ադրբեջանի բժիշկների կատարելագործման պետական ինստիտուտի տնօրենը և ընտրվել Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի 5-րդ գումարման պատգամավոր։ 1961 թվականին պարգևատրվել է Լենինի շքանշանով և մեդալներով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Beyuk Aghayev» (անգլերեն). Find a Grave. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ԽՄԿԿ անդամներ
- Դեկտեմբերի 10 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Շուշի քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 18 մահեր
- 1965 մահեր
- Բաքու քաղաքում մահացածներ
- Բաքվում թաղվածներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կովկասի պաշտպանության համար մեդալակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով