Բոա Նովա ազգային պարկ
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Կազմված է | Անտլանտյան անտառ |
Երկիր | Բրազիլիա |
Վարչատարածք | Իտամարաժու |
Հիմնվել է | 2010 |
Մակերես | 270 կմ² և 12 065 հեկտար |
Կառավարում | Բրազիլիայի դաշնային կառավարություն |
Բոա Նովա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Boa Nova), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։
Տեղագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոա Նովա ազգային պարկն ընդգրկում է Բոա Նովա, Դարիու Մեյրա, Մանուել Վիտորինու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[1]։ Պարկն ունի 12065.31 հա տարածք[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 440-1111 մետր բարձրության վրա։ Պարկով հոսում է Ուրուբա գետը, որը Գոնգոժ գետի վտակն է, իսկ վերջինս էլ իր հերթին Դե Կոնտասի վտակն է[1]։
Ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում[2]։ Տարեկան տեղումների միջին քանակը 1300 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 14-ից մինչև 26 °C, իսկ միջինը՝ 23 °C[1]։ Բուսականությունը ներառում է կաատինգա, կիսատերևաթափ նախալեռնային անտառ, լեռնային խոնավ անտառ և կիսատերևաթափ հարթավայրային անտառ։ Տարածաշրջանը հայտնի է բազմաթիվ թռչունների տեսակներով, որոնցից 437-ը մինչ օրս էլ գրանցված են և գրավում են շատ օտարերկրացի թռչնադիտող զբոսաշրջիկների։ Էնդեմիկ թռչնատեսակներից են՝ մրջնակերը (Rhopornis ardesiacus), սրագին (Synallaxis whitneyi) ու Phylloscartes beckeri, որոնք վտանգված են կամ գտնվում են ոչնչացման եզրին[1]։
Կառավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոա Նովա ազգային պարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ի հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Նույն հրամանագրով ստեղծվել է հարակից Բոա Նովա վայրի ապաստարանը[3]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[4]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է ամբողջությամբ պաշտպանել և վերականգնել բնական էկոհամակարգերը Ատլանտյան անտառի և Կաատինգայի շրջանում, պահպանել թռչունների տեսակների «կենսունակ բնակչությանը» ու վտանգված կաթնասուններին, հատկապես՝ մրջնաթռչունին, ինչպես նաև պահպանել և վերականգնել ջրբաժան գիծն ու ջրային ուղիները, նպաստել կրթական գործունեության զարգացմանը և բնապահպանական մեկնաբանմանը, ապահովել ռեկրացիա, էկոտուրիզմ և գիտական հետազոտություն[1]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Unidade de Conservação ... MMA
- ↑ 2,0 2,1 2,2 «Parna de Boa Nova – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 21-ին.
- ↑ RVS de Boa Nova (RVS) – ISA
- ↑ Lamas, Crepaldi & Mesquita 2015
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Lamas, Ivana Reis; Crepaldi, Maria Otávia; Mesquita, Carlos Alberto Bernardo (2015), Uma Rede no Corredor (PDF) (Portuguese), Conservação Internacional (CI-Brasil), ISBN 978-85-98830-28-5, Վերցված է 2016-10-22-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Parna de Boa Nova (պորտուգալերեն), Chico Mendes Institute for Biodiversity Conservation, Արխիվացված է օրիգինալից 2020-08-09-ին, Վերցված է 2016-06-09-ին
- RVS de Boa Nova (RVS) (պորտուգալերեն), ISA: Instituto Socioambiental, Վերցված է 2016-10-23-ին
- Unidade de Conservação: Parque Nacional de Boa Nova (Portuguese), MMA: Ministério do Meio Ambiente, Վերցված է 2016-06-09-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)