Բոա Նովա ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox plant.png
Բոա Նովա ազգային պարկ
Parque Nacional de Boa Nova
Parque Nacional de Boa Nova X Edimar Barbosa(1).jpg
Տեսակազգային պարկ
Կազմված էԱնտլանտյան անտառ
ԵրկիրFlag of Brazil.svg Բրազիլիա
ՎարչատարածքԻտամարաժու
Հիմնվել է2010
Մակերես270 կմ² և 12 065 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Բոա Նովա ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Բոա Նովա ազգային պարկ

Բոա Նովա ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional de Boa Nova), ազգային պարկ Բահիա նահանգում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոա Նովա ազգային պարկն ընդգրկում է Բոա Նովա, Դարիու Մեյրա, Մանուել Վիտորինու մունիցիպալիտետներից որոշ հատվածներ՝ Բահիա նահանգում[1]։ Պարկն ունի 12065.31 հա տարածք[2]։ Գտնվում է ծովի մակարդակից 440-1111 մետր բարձրության վրա։ Պարկով հոսում է Ուրուբա գետը, որը Գոնգոժ գետի վտակն է, իսկ վերջինս էլ իր հերթին Դե Կոնտասի վտակն է[1]։

Ազգային պարկը գտնվում է Ատլանտյան անտառ բիոմում[2]։ Տարեկան տեղումների միջին քանակը 1300 մմ է։ Ջերմաստիճանը տատանվում է 14-ից մինչև 26 °C, իսկ միջինը՝ 23 °C[1]։ Բուսականությունը ներառում է կաատինգա, կիսատերևաթափ նախալեռնային անտառ, լեռնային խոնավ անտառ և կիսատերևաթափ հարթավայրային անտառ։ Տարածաշրջանը հայտնի է բազմաթիվ թռչունների տեսակներով, որոնցից 437-ը մինչ օրս էլ գրանցված են և գրավում են շատ օտարերկրացի թռչնադիտող զբոսաշրջիկների։ Էնդեմիկ թռչնատեսակներից են՝ մրջնակերը (Rhopornis ardesiacus), սրագին (Synallaxis whitneyi) ու Phylloscartes beckeri, որոնք վտանգված են կամ գտնվում են ոչնչացման եզրին[1]։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոա Նովա ազգային պարկը ստեղծվել է 2010 թվականի հունիսի 11-ի հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Նույն հրամանագրով ստեղծվել է հարակից Բոա Նովա վայրի ապաստարանը[3]։ Այն դարձել է Կենտրոնական Ատլանտյան անտառ էկոլոգիական միջանցքի մի մասը, որը ստեղծվել է 2002 թվականին[4]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է ամբողջությամբ պաշտպանել և վերականգնել բնական էկոհամակարգերը Ատլանտյան անտառի և Կաատինգայի շրջանում, պահպանել թռչունների տեսակների «կենսունակ բնակչությանը» ու վտանգված կաթնասուններին, հատկապես՝ մրջնաթռչունին, ինչպես նաև պահպանել և վերականգնել ջրբաժան գիծն ու ջրային ուղիները, նպաստել կրթական գործունեության զարգացմանը և բնապահպանական մեկնաբանմանը, ապահովել ռեկրացիա, էկոտուրիզմ և գիտական հետազոտություն[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]