Բիլ Բերրի (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Բերրի
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Միացյալ Թագավորություն
Ծննդյան ամսաթիվ 1884
Ծննդավայր Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահվան ամսաթիվ մարտի 1, 1943(1943-03-01)
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
Անգլիա Օուքհիլլ
Անգլիա Սանդերլենդ Ռոյալ Ռովերս
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1902—1903 Անգլիա Սանդերլենդ 0 (0)
1903—1906 Անգլիա Տոտտենհեմ Հոտսպուր 18 (1)
1906—1909 Անգլիա Մանչեսթեր Յունայթեդ 13 (1)
1909—1910 Անգլիա Սթոքպորտ Քաունթի 14 (3)
Անգլիա Սանդերլենդ Ռովերս
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Վիլյամ Ալեքսանդր Բերրի (անգլ.՝ William Alexander Berry, հայտնի է նաև որպես Բիլլ Բերրի (անգլ.՝ Bill Berry), 1884, Սանդերլենդ, Դարհեմ, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - մարտի 1, 1943(1943-03-01)), անգլիացի ֆուտբոլիստ, որը հանդես է եկել եզրային աջ և կենտրոնական հարձակվողի դիրքում[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1884 թվականին Սանդերլենդում։ Ֆուտբոլ խաղալ սկսել է տեղական «Օուքհիլլ» և «Սանդերլենդ Ռոյալ Ռովերս» թիմերի կազմում։ 1902 թվականի սեպտեմբերին դարձել է «Սանդերլենդի» խաղացող։ Թիմի կազմում անցկացրել է մեկ ընկերական հանդիպում[2]։

1903-1906 թվականներին հանդես է եկել Լոնդոնի «Տոտենհեմ» ակումբում[3]։

1906 թվականի նոյեմբերին տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ»։ 1906 թվականի նոյեմբերի 17-ին նշել է նորամուտն ակումբում՝ մասնակցելով «Ուենսդեյի» դեմ խաղին[4]։ Առաջին երկու խաղերում հանդես է եկել աջ եզրային հարձակվողի դիրքում, այնուհետև հանդես է եկել աջ ինսայդի և կենտրոնական հարձակվողի դիրքերում[5]։ 1906/07 մրցաշրջանում «Յունայթեդի» կազմում անցկացրել է 9 հանդիպում։ Հաջորդ երկու մրցաշրջաններում թիմի կազմում անցկացրել է ընդամենը 5 հանդիպում՝ խփելով 1 գոլ[6]։

1909 թվականի փետրվարին տրանսֆերի է հանվել, և նույն ամսին վաճառվել «Սթոքպորտ Քաունթի» ակումբ[5], որի կազմում անցկացրել է 14 խաղ և խփել 3 գոլ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Michael Joyce Football League Players' Records 1888 to 1939. — Nottingham: Tony Brown, 2012. — P. 25. — ISBN 190589161X
  2. «William Berry» (անգլերեն). TheStatCat.co.uk.
  3. «William A Berry» (անգլերեն). 11v11.com.
  4. «Wednesday 5 v 2 Manchester United, League Division One Matchday 13, 17th November 1906, Season 1906-1907, Venue:Hillsborough» (անգլերեն). MUFCInfo.com.
  5. 5,0 5,1 Iain McCartney The official Manchester United Players A-Z. — London: Simon & Schuster, 2013. — P. 38. — ISBN 978-1-47112-846-2
  6. «William Alexander Berry» (անգլերեն). MUFCInfo.com.
  7. Watts, Ian. «Bill Berry County Record» (անգլերեն). GoGoGoCounty.org.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]